481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-հայկական հարաբերությունների խորացման հեռանկարներն են քննարկել «Սպրավեդլիվոյա Ռոսիա» և Դաշնակցություն կուսակցությունների ղեկավարները
13:22
13 Նոյեմբերի 2008

Միջկուսակցական կապերի ընդլայնման հարցերը, ռուս-հայկական հարաբերությունների խորացման հեռանկարներն են քննարկել ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ, «Սպրավեդլիովայա Ռոսիա» խմբակցության անդամ Ալեքսանդր Բաբակովն ու Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Հայկական կողմից ներկա էին նաև Դաշնակցության Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանն ու Ռուսաստանում ՀՅԴ ներկայացուցիչ Յուրի Նավոյանը։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, զրույցի ընթացքում վերլուծվել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։

ՀՅԴ ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների իրավիճակն ու զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով Դմիտրի Մեդվեդևի վերջերս Երևան կատարած այցի արդյունքները։ Երկու կողմերն էլ անհրաժեշտ են համարել մշակել երկու կուսակցությունների համագործակցության կոնկրետ ծրագիր, մասնավորապես, անցկացնել համատեղ միջոցառումներ, որոնք նպաստում են միջկուսակցական փոխգործակցության ամրապնդմանը։

Միաժամանակ կողմերն ընդգծել են Սոցիալիստական Ինտերնացիոնալի, ԵԽԽՎ-ի, համաշխարհային այլ ֆորումների շրջանակներում երկու կուսակցությունների դիրքորոշումների համակարգման կարևորությունը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Հայ ներկայացուցիչները ներկայացրել են Հարավային Կովկասի տարածաշրջանում սոցիալտնտեսական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ իրենց տեսլականը՝ հաշվի առնելով Մերձավոր և Միջին Արևելքի առաջատար գերտերությունների՝ Թուրքիայի և Իրանի ազդեցության գործոնը, ինչպես նաև երկրագնդի այս հատվածում էներգետիկ ծրագրերի իրագործման հեռանկարները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: