478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ-Հայաստան բանկը և ԱրմենՏելը բացել են հաճախորդների հեռախոսային սպասարկման նոր կենտրոն
13:07
13 Նոյեմբերի 2008

ՎՏԲ-Հայաստան բանկը բացել է հաճախորդների հեռախոսային սպասարկման նոր կենտրոն (call-center), որը ստեղծվել է հեռահաղորդակցության «ԱրմետՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հետ համատեղ նախաձեռնության շրջանակներում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, այժմ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները («ԱրմենՏել» ցանցի բաժանորդները անվճար) կարող են 87-87 հեռախոսահամարով (միջազգային կապ` +(374 8000) 87-87) ստանալ շուրջօրյա անվճար տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների մասին

Մասնավորապես, տեղեկություններ կարելի է ստանալ արտարժույթի փոխարժեքների, ավանդների տեսակների, տոկոսադրույքների, վարկերի, դրամական փոխանցումների, պլաստիկ քարտերի, բանկոմատների և մասնաճյուղերի հասցեների, հեռախոսահամարների մասին:

«Call-center կենտրոնները լայն տարածում ունեն աշխարհի առաջատար բանկերում, և ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանում այս տեխնոլոգիայի առաջին կիրառողներից է: ՎՏԲ-Հայաստան բանկն օգտվում է «ԱրմենՏել» ընկերության մասնագիտական փորձից ու տեխնոլոգիական ռեսուրսներից, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում բանկի և հաճախորդների միջև կապի սերտացման համար», - ասվում է տեղեկատվության մեջ։

Call-center-ը կենտրոնացնում է հաճախորդների տեղեկատվական սպասարկման ողջ ծավալը՝ կիրառելով ժամանակակից հեռահաղորդակցական սարքավորումներ։

Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, կենտրոնում ներդրված է AVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների` աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ։ Բացի այդ, այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ոչ միայն օպերատորների ծառայություններից, այլև հաճախորդի ցանկությամբ` սպասարկման ավտոմատացված համակարգից:

«Միաժամանակ կենտրոնի աշխատակազմն ապահովելու է սպասարկման բարձրագույն ստանդարտներ` հաճախորդների հարցերին պատասխանելով հաշված վայրկյաններում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել կենտրոնում մատուցվող ծառայությունների տեսականին և ստեղծել հնարավորություն՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ նաև անգլերեն լեզվով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

«ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006-ի հունիսի 20-ը «Հայխնայբանկ» ՓԲԸ) ՎՏԲ խմբի մասնակից դարձավ 2004-ի ապրիլին։ Ներկայում ՎՏԲ բանկը «ՎՏԲ- Հայաստան բանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն  ռուսական «Վիմպելկոմ» (Beeline ապրանքանիշ) ընկերությունն դուստր ձեռնարկությունն է, իսկ 2007թ. ապրիլից «ԱրմենՏելի» 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական ընկերությունն է: «ԱրմենՏելն» ունի 650 հազար ֆիքսված կապի և 780 հազար բջջային կապի բաժանորդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։