484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ը Ուկրաինայում հայտարարված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարի
11:30
13 Նոյեմբերի 2008

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի հայերի միությունը և Կիևի հայ համայնքը 2008 թվականը հայտարարել է թումանյանական տարի, չորեքշաբթի տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 

Այդ ծրագրի շրջանակում նոյեմբերի 6-9-ը Կիևում տեղի է ունեցել գիտական կոնֆերանս` նվիրված Հովհաննես Թումանյանի և Տարաս Շևչենկոյի ստեղծագործական ժառանգությանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանի և Ուկրաինայի Ազգային ակադեմիաների գրականության ինստիտուտները և Կիևի հայ համայնքը:

 

Գիտական կոնֆերանսի բացման խոսքում Ուկրաինայի Ազգային ակադեմիայի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Ժուլինսկին շնորհավորել է կոնֆերանսի մասնակիցներին միջոցառման կազմակերպման կապակցությամբ՝ ցանկանալով գիտական և ստեղծագործական հաջողություններ: Նա նշել է, որ կոնֆերանսը կարևոր հանգրվան կհանդիսանա երկու խոշոր բանաստեղծների գրական ժառանգության նորովի իմաստավորման և նոր սերնդին փոխանցման ու դաստիարակման համար:

Գիտական կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, ով կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և նշանակությունը երկու երկրների և ժողովուրդների գիտական, մշակութային մերձեցման և հարաբերությունների զարգացման գործում։

Նա նշել է, որ երկու բանաստեղծների գրական ժառանգությունն ունի ոչ միայն ազգային, այլև համաշխարհային նշանակություն, և հայերեն ու ուկրաիներեն թարգմանված ստեղծագործությունները դարձել են երկու ժողովուրդների մշակութային սեփականությանը:

 

Թումանյանական տարվա շրջանակում Ուկրաինայի հայերի միությունը և Կիևի հայ համայնքը գրական երեկոներ, թումանյանական ընթերցումներ են կազմակերպել նաև ուսումնական հաստատություններում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։