478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշում է Ղարաբաղի հարցով եռակողմ հռչակագրի կարևորությունը
19:57
12 Նոյեմբերի 2008

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորում է Ղարաբաղի հարցով նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ մի շարք պատճառներով։

«14 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր նախագահական մակարդակով փաստաթուղթ է ստորագրվել, որում հստակ խոսվում է շատ կարևոր սկզբունքների մասին»,- ասաց Նալբանդյանը չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։  

Նրա խոսքերով, հայկական կողմը միշտ պնդել է, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և քաղաքական միջոցներով, իսկ Ադրբեջանը չէր բացառում լուծման ռազմական ուղին։  

«Ստորագրված հռչակագրում նվազագույնը 4 անգամ խոսվում է խնդրի խաղաղ ու քաղաքական ուղով լուծման անհրաժեշտության մասին»,- ասաց հայկական ԱԳՆ ղեկավարը։ 

Բացի այդ, Նալբանդյանի խոսքերով, հռչակագրում նշվում է, որ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա։  

«Մինչ այդ ադրբեջանական կողմը պնդում էր մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականությունը, իսկ ստորագրված հռչակագրում խոսքը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների մասին է»,- ասաց Նալբանդյանը։  

Նա նաև ավելացրեց, որ եթե ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու կամ զուգահեռ բանակցություններ վարելու ցանկություն էր նկատվում, ապա հռչակագրում երեք անգամ նշվում է ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության շարունակման կարևորությունը։  

Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, փաստաթղթում կողմերը հաստատում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի կարևորությունը՝ հաշվի առնելով կողմերի հետ նրանց հանդիպումները Մադրիդում 2007 թ.-ի նոյեմբերի 29-ին և քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով հաջորդող քննարկումների շարունակման կարևորությունը:

Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ մադրիդյան առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների շարունակման համար, իսկ Բաքուն ավելի վաղ հրաժարվում էր նման մոտեցումներից։

«Որոշակի սկզբունքների առնչությամբ կողմերի մոտեցումների մերձեցումից հետո խոսք կգնա ինչ-որ փաստաթղթի կազմման մասին։ Այն կարելի է կոչել խաղաղության կամ խնդրի կարգավորման մասին փաստաթուղթ։ Բայց այդ փաստաթղթի կազմման համար համապատասխան ժամանակ կպահանջվի։ Դա բավականին երկար գործընթաց է»,- ասաց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: