478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է դեղորայք արտադրողների համար GMP չափանիշներ ներդնել
16:49
12 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է դեղորայք արտադրողների համար GMP («Good Manufacturing Practice»- «Պատշաճ արտադրական գործունեություն») չափանիշներ ներդնել։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը՝ ելույթ ունենալով դեղագործության զարգացմանը նվիրված համաժողովի ժամանակ։  

Նրա խոսքերով, չափանիշների ներդրման գործընթացն անընդհատ հետաձգվում էր՝ հաշվի առնելով տեղական ձեռնարկությունների արտադրության փոքր ծավալները, ինչպես նաև լուրջ ներդրումներ իրականացնելու անհրաժեշտությունն ու ընկերությունների արդյունաբերական հզորությունը։

«Սակայն այլևս հետաձգել հնարավոր չէ, և շուտով կառավարության համապատասխան որոշում կընդունվի և կներդրվի մի համակարգ, որտեղ որպես հիմք կընդունվեն ԵՄ չափանիշները և նորմատիվորեն ամրագրված որակի միջազգային չափանիշները (GMP)»,- ասաց Հակոբյանը։ 

Նա նշեց «Պատշաճ արտադրական գործունեության» և «Պատշաճ դիստրիբյութորական գործունեության» չափանիշների ներդրման համար ակտիվ քայլերի անցկացման անհրաժեշտությունը։

«Մենք հասել ենք այն մակարդակին, երբ պետք է մի կողմ դնել լիբերալ մոտեցումները, որոնք կիրառվում էին որակի չափանիշների նկատմամբ և անցնել  բոլորի կողմից ճանաչված գործունեությանը»,- ասաց Հակոբյանը։

GMP չափանիշը դեղամիջոցների, բժշկական սարքավորումների, ախտորոշման նշանակության սարքերի, սննդամթերքի, սննդային հավելումների և ակտիվ բաղադրիչների արտադրության նորմերի, կանոնների և ցուցումների համակարգ է։

Հայաստանում գործում է դեղորայքի 17 արտոնագրված արտադրող և դեղագործական արտադրանքի ավելի քան 170 ներկրող։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: