486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-կիպրական հարաբերությունները գերազանց մակարդակում են, սաակայն զարգացման մեծ հեռանկարներ ունեն. խոսնակ
16:10
12 Նոյեմբերի 2008

Հայ-կիպրական սերտ կապերը գերազանց մակարդակում են, կարծում է Կիպրոսի հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը։

«Այդուհանդերձ, մեր երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու խորացման մեծ հնարավորություններ կան՝ չբացառելով խորհրդարանական կապերը։ Իմ այցի նպատակը հենց կապերի ընդլայնումն է»,- ասաց Գարոյանը չորեքշաբթի ՀՀ խորհրդարանի նիստի ժամանակ։

Գարոյանի խոսքերով, երկու երկրների խորհրդարանների նախկին խոսնակներ Բաղդասարյանն ու Քրիստոֆիասն արդեն ստորագրել են համագործակցության մասին արձանագրություններ ու հուշագրեր, որոնց իրացման համար հարկավոր կլինի մեծ աշխատանք կատարել։  

Ինչպես կարծում է կիպրոսցի խորհրդարանականը, Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական կապերը հիմնված են ինչպես պատմական փորձի և միևնույն հակառակորդի դեմ պայքարի, այնպես էլ միասնական սկզբունքների ու արժեքների վրա, որոնք դրված են երկու երկրների կառավարությունների ու խորհրդարանների քաղաքականության հիմքում։  

«Մեր երկրների միջև կարևորագույն կապող օղակ է Կիպրոսի հայկական համայնքը, որը պահպանում է իր ինքնությունը, հպարտությունն ու միևնույն ժամանակ Կիպրոսի հասարակության ամբողջական ու անբաժան մասն է՝ սրտում պահելով Հայաստանի հանդեպ սերը»,- ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ Գարոյանը Կիպրոսի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «միավորման մասին մեր ժողովրդի ու պետության արդարացի պահանջը խաղաղ ճանապարհով իրականացնելուն» օգնության համար։ Ինչպես նա հավաստեց, ցուցաբերված օգնությունն անպատասխան չի մնա և կփոխհատուցվի։  

Խորհրդարանականն ասաց, որ Կիպրոսն առանց վարանելու օգնում է հայ ժողովրդին արդարության հասնել Ցեղասպանության ճանաչման հարցում՝ հիշեցնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն առաջին խորհրդարանն էր, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության ազգային օր հռչակեց։

Կիպրոսի խորհրդարանի խոսնակը նշեց, որ Կիպրոսը ցանկանում է նաև ընդլայնել արդեն գոյություն ունեցող տնտեսական ու առևտրական կապերը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական զարգացման զգալի տեմպերը։ Ինչպես ասաց Գարոյանը, իրեն ուղեկցող կիպրոսցի գործարարները անհրաժեշտ կապեր կհաստատեն հայ գործընկերների հետ և արդյունավետ հանդիպումներ կանցկացնեն։

«Կիպրոսը ցանկանում է օգնել Հայաստանին իր երազանքների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործում՝ որպես կապող կամուրջ հանդես գալով երկրի և եվրոպական գործընկերների միջև»,- հայտարարեց նա։

Գարոյանն անդրադարձավ նաև Կիպրոսի նախագահի ու թուրք-կիպրոսցիների առաջնորդի երկխոսության խնդրին՝ ընդգծելով, որ խնդրի լուծման բանալին Անկարայում է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: