481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց դեղագործության զարգացմանը նվիրված առաջին համաժողովը
15:07
12 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում բացվեց Հայաստանում դեղագործության զարգացմանը և միջազգային չափանիշների կիրառմանը նվիրված առաջին համաժողովը։

Ինչպես համաժողովի բացման արարողությանը հայտարարեց Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID) ծրագրի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը (Hayley Alexander), համաժողովի նպատակն է կառավարման մակարդակի բարձրացումը դեղագործությունում և միջազգային չափանիշների վերաբերյալ իրազեկումը դեղորայքի արտադրման ոլորտում։

«Երկօրյա համաժողովը կանդրադառնա նաև դեղագործության ոլորտում կրթության, կադրերի պատրաստման, դասընթացների կենտրոնների ստեղծման, շահերի և քաղաքականության պաշտպանության հարցերին»,- ասաց Ալեքսանդրը։

Ըստ նրա, համաժողովի մասնակիցները կքննարկեն «Պատշաճ արտադրական գործունեություն» և «Պատշաճ դիստրիբյուտորական գործունեություն» սկզբունքներին համապատասխանեցման հարցեր։

USAID տնտեսական գրասենյակի ներկայացուցիչ Ռոլֆ Անդերսենը միաժամանակ նշեց, որ Հայաստանի դեղագործության ոլորտի հեռանկարները ոգևորիչ են։

«Սակայն Հայաստանի համար հատուկ կարևորություն ունի որակի չափանիշների ներդրումը, ոլորտի պետկարգավորման հարցերը, ինչը հնարավորություն կտա հետագայում էլ հաջողությամբ զարգանալու»,- նշեց Անդերսենը։

Ըստ նրա, դեղագործական ճյուղը կարող է աճի բարձր ցուցանիշներ ապահովել և խթանել տնտեսության զարգացումը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հաշվին։

Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայկական գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը նշեց, որ քննարկումների նպատակը առողջապահության արդյունավետ համակարգի ստեղծումն է ազգի առողջության ապահովման և դեղագործությունում առավելագույն արդյունքի հասնելու համատեքստում։

«Դեղորայքի որակի հարցը առողջապահության համակարգի ձևավորման և առողջության պահպանման հիմնարար գործոններից է, և տվյալ համատեքստում անհրաժեշտ է լիարժեք օրենսդրական աջակցություն և դեղագործական արտադրանքի որակի ժամանակակից չափանիշների ներդրում»,- ասաց Դանիելյանը։ 

Դեղագործական երկօրյա համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի մրցունակ մասնավոր հատված (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID) ծրագիրը, Առողջապահության հանաշխարհային կազմակերպությունը, Դեղամիջոցների և բուժտեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: