484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային ակտերի մեծ մասը. Գլխավոր դատախազ
10:49
12 Նոյեմբերի 2008

Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային ակտերի մեծ մասը, երեքշաբթի ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային ակտերի մեծ մասը, որոնք մեր Սահմանադրության համաձայն դարձել են հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը», - ասել է Հովսեփյանը՝ «Դատախազն ու մարդու իրավունքները» թեմայով Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի դատախազների տարածաշրջանային համաժողովի ընթացքում, որն անցկացվել է նոյեմբերի 10-ից 11-ը Լվովում։

Նրա խոսքերով, մի շարք փաստաթղթեր, որոնք դատախազական գործունեության միջոցով ապահովում են քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ընդունվել են նաև ԱՊՀ մասնակից-երկրների Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից, այդ թվում նաև Հայաստանի դատախազության առաջարկությամբ։

Նրա խոսքերով, դա վերաբերում է հատկապես թրաֆիկինգի դեմ պայքարի, անչափահասների, իրենց պետության սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների  իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման հարցերին։

«Մեր հանրապետության դատախազությունն իր գործունեության ընթացքում առանձնահատուկ նշանակություն է տալիս այլ երկրների դատախազների հետ միջազգային-իրավական կապերի ամրապնդմանը հանցավորության դեմ պայքարի գործում և մարդու իրավունքների ու հանրային շահերի պաշտպանության հարցում», - նշել է Հովսեփյանը՝ ավելացնելով, որ իրավական փոխադարձ օգնության վերաբերյալ երկկողմ պայմանագրեր Հայաստանի դատախազությունը կնքել է շատ պետությունների կոլեգիալ մարմինների հետ։

Նրա խոսքերով, հայկական կողմը պատրաստ է գործարար հարաբերություններ պահպանել և էլ ավելի սերտ համագործակցել ոչ միայն Եվրոպայի և Ասիայի երկրների և այլ երկրների դատախազությունների հետ, այլ նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, ինչը կարող է ապահովել մոտեցումների միասնություն իրավախախտումների դեմ պայքարում քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: