484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
2010 թ.-ից Հայաստանում կսկսվի բիոմետրիկ անձնագրերի տրամադրումը. Ոստիկանություն
19:53
11 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ.-ից Հայաստանում կսկսվի բիոմետրիկ տվյալներով նոր անձնագրերի տրամադրումը, հայտնեց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Մհերյանը։

«Նոր համակարգի ներդրման համար արդեն մշակված են իրավական ակտեր, որոնք մոտ ժամանակներս շրջանառության մեջ կդրվեն»,- Մհերյանն ասաց երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, հայեցակարգի համաձայն Հայաստանում կներդրվի անձնագրերի երկու տեսակ՝ «ID Card» ներքին գործածության համար և արտասահմանյան անձնագիր։

«Նոր արտասահմանյան անձնագրերը թույլ կտան Շենգենյան գոտու մուտքի արտոնագրեր ստանալ ավելի հեշտ ընթացակարգերով»,- հայտնեց Մհերյանը՝ ավելացնելով, որ այդ հարցն արդեն համաձայնեցված է ԵՄ երկրների հետ։   

Նա նաև հավելեց, որ «ID Card»-ի առկայության դեպքում լրացուցիչ տեղեկանքներ ու փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի ամենօրյա գործարքներ իրականացնելիս։

«Նոր անձնագրերի ներդրումը կիրականացվի աստիճանաբար, երբ քաղաքացիների սովորական անձնագրերի ուժի մեջ լինելու ժամկետը սպառվի, նրանց կհատկացվեն նոր անձնագրերը»,- պարզաբանեց նա։

Ընդ որում նա նշեց, որ անձնագրերի նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկական հագեցվածություն և ֆինանսական միջոցներ։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։