484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Սևծովյան ավազանի և կովկասյան տարածաշրջանի երկրների համագործակցության կինոդպրոցը
19:26
11 Նոյեմբերի 2008

Երևանում բացվել է Սևծովյան ավազանի և կովկասյան տարածաշրջանի երկրների համագործակցության կինոդպրոցը։ Դպրոցի հիմնադիրներն են ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամը։

«Այս կինոդպրոցի նպատակը ռեժիսորների ավագ և կրտսեր սերունդների միջև գոյացած մեծ ճեղքվածքի խնդիրը լուծելն է»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, հայտնի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։    

Ռեժիսորի խոսքերով, կինոդպրոցը թույլ կտա երիտասարդ ռեժիսորներին սովորել ականավոր ռեժիսորներից, փորձ ձեռք բերել, բարձրացնել պրոֆեսիոնալ մակարդակը։

Ինչպես նշեց կինոռեժիսորը, վարպետության նման դասընթացներ կազմակերպելու առաջին փորձը ձեռնարկվել է այս տարվա հուլիսին։ Նրա խոսքերով, կանադացի հանրահայտ հայազգի կինոռեժիսոր, ինտելեկտուալ կինոյի վարպետ Ատոմ Էգոյանի անցկացրած դասընթացներին մասնակցել են ռեժիսորներ Հայաստանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից և Բուլղարիայից։  

Խաչատրյանը նշեց, որ այս վարպետության դասընթացները բարեհաջող են անեցլ, ինչի կապակցությամբ էլ ստեղծվել է դպրոցը։

Ռեժիսորի խոսքերով, պարապմունքներ անցկացնելու համար Հայաստան կժամանեն հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Վիմ Վենդերսը, Յոս Ստելինգը։

Պարապմունքներ դպրոցում կանցկացվեն 7-10 օր՝ երկու-երեք ամիս պարբերականությամբ։ Խաչատրայնը նաև նշեց, որ պարապմունքները լիովին անվճար կլինեն, քանի որ դրանք ուղղված են երիտասարդ ռեժիսորների որակավորման բարձրացմանը։

«Պարապմունքներից հետո երիտասարդ ռեժիսորները կվերադառնան իրենց հայրենիքները, որտեղ կկարողանան գործնականում կիրառել ստացած գիտելիքները»,- ասաց Խաչատրյանը։

Երիտասարդ ռեժիսորների հետ առաջին դասերը կվարի իրանցի հայտնի կինոռեժիսոր Աբաս Քյառոստամին, որը «Ոսկե ծիրանի» հրավերով ժամանել էր Հայաստան կինոդպրոցի բացմանը։

«Նման կինոդպրոցի ստեղծումը շատ հետաքրքիր քայլ է, ինչպես նաև լիովին անկախ և այսօրվա համաշխարհային կինոյից տարբերվող կինո ստեղծելու փորձ»,- ասաց Քյառոստամին։ 

«Հայկական կինոն իսկապես առանձնահատուկ է ու բացարձակապես անկրկնելի։ Հայաստանի թե առանձնահատկությունները, թե մթնոլորտն ինձ շատ գրավիչ են թվում։ Ես այստեղ եմ եկել իմ տասը լավագույն աշակերտների հետ։ Թեև դեռ 24 ժամ էլ չի անցել, ինչ մենք այստեղ ենք, նրանք արդեն հասկացել են, թե ես ինչու էի այդքան ուզում Հայաստան գալ»,- ավելացրեց նա։  

Քյառոստամին նոյեմբերի 11-17-ը վարպետության դասընթացներ կանցկացնի հայ, իրանցի, վրացի և թուրք ռեժիսորների համար –0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։