486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ոստիկանությունը պարզեցրել է քաղաքացիներին երկրից դուրս գալու թույլտվություն տրամադրելու ընթացակարգը
17:36
11 Նոյեմբերի 2008

ՀՀ Ոստիկանությունը պարզեցրել է քաղաքացիներին երկրից ելքի թույլտվություն տրամադրելու ընթացակարգը, հայտնեց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Մհերյանը։  

Նրա խոսքերով, իրավապահ համակարգում բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիները կարող են երկրից ելքի թույլտվություն ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին յոթ օրվա փոխարեն։

«Պետական տուրքը վճարելով (ավելի քան 3 դոլար՝ մեկ տարվա համար - «Նովոստի-Արմենիա») քաղաքացիները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող են ստանալ համապատասխան դրոշմն անձնագրում»,- նա ասաց երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։   

Նրա խոսքերով, քաղաքացիները նաև կարող են նաև անձնագրի՝ ուժի մեջ գտնվելու  ժամկետը երկարացնել մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ելքի թույլտվության տրամադրման գործընթացը հաճախ ձգձգվում էր և այդպես էլ չէր տրվում»,- ասաց Մհերյանը։

Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ երկրից ելքի թույլտվության ժամկետի սպառումից անկախ ՀՀ քաղաքացիները կարող են վճարել պետական տուրքը՝ 1000 դրամի չափով (ավելի քան 3 ԱՄՆ դոլար) մեկ տարվա համար և երկարացնել թույլտվության ուժի մեջ լինելու ժամկետը։ 

Նա նաև ընդգծեց, որ արական սեռի անչափահաս քաղաքացիները խնդիրներ չեն ունենա ելքի թույլտվություն ստանալիս։ «Ոչ երկրի Սահմանադրությունը, ոչ օրենսդրությունը որևէ սահմանափակում չեն նախատեսում, և բոլոր բացթողումները կվերացվեն»,- ասաց Մհերյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։