486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Թուրքիայի հետ առևտրային ռեժիմ կհաստատի մինչև 2008 թ.-ի վերջը
17:23
11 Նոյեմբերի 2008

Հայաստանը Թուրքիայի հետ առևտրային ռեժիմ կհաստատի մինչև 2008 թ.-ի վերջը, հայտնեց ՀՀ Գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։

«Տվյալ պահին բանակցություններ և աշխատանքներ են տարվում Թուրքիայի Արդյունաբերողների միության հետ՝ հայկական ապրանքների ներկրման  օրինականացման վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա առևտրային ռեժիմ ստանալ և հայկական արտադրության վկայականով դեպի Թուրքիա ապրանքի արտահանում հաստատել։  

«Դա թույլ կտա հայկական ապրանքի ուղիղ և օրինական մատակարարում ապահովել թուրքական շուկա՝ չսպասելով երկրների միջև քաղաքական երկխոսության հաստատմանն ու սահմանների բացմանը»,- ասաց Ղազարյանը։  

Մասնավորապես, նրա խոսքերով, սկզբնական փուլում քննարկվում է հայկական ալյումինային հսկա «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի արտադրանքը ուղիղ Թուրքիա արտահանելու հարցը. «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Ընդ որում Ղազարյանը նշեց, որ փայլաթիթեղի պահանջարկը թուրքական շուկայում բավականին մեծ է, իսկ փայլաթիթեղի մատակարարում Հայաստանից կատարվում է, միայն թե երրորդ երկրների միջոցով։  

Նրա խոսքերով, ինտեգրացիան ֆորումների և միությունների մակարդակով թույլ կտա զգալիորեն թեթևացնել երկու երկրների գործարարների փոխհարաբերությունները։

«Եթե հաջողվի թեկուզ մեկ ապրանքի արտահանում հաստատել, ապա մյուս արդյունաբերողներին արդեն հեշտ կլինի թուրքական շուկա դուրս գալ։ Մենք պետք է փորձենք առաջ անցնել քաղաքական գործիչներից՝ հեշտացնելով նրանց աշխատանքը»,- ասաց Ղազարյանը։

Թուրքիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2008 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելացել է 2,2 անգամ և կազմել 184,9 մլն. դոլար։  

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը 1,5 մլն. դոլար է կազմել։ Հայաստան ներկրված թուրքական արտադրության ապրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում 183,4 մլն. է կազմել՝ ավելանալով 2,3 անգամ։ Միևնույն ժամանակ Թուրքիայից Հայաստան ներմուծման ծավալը 147,2 մլն. է կազմել՝ ավելանալով 87,2 տոկոսով։  

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։