478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում տեղի ունեցած ծեծկռտուքը հրահրված էր հունական եկեղեցու ներկայացուցիչների կողմից. ՀԱԵ ներկայացուցիչ
17:04
11 Նոյեմբերի 2008

Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում կիրակի Գյուտ Խաչի տոնին նվիրված հայկական պատարագի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը հրահրված էր հունական եկեղեցու ներկայացուցիչների կողմից, երեքշաբթի հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

«Հույները փորձում են ցույց տալ, որ իրենք Տիրոջ Գերեզմանի Տաճարի տարածքի լիիրավ տերերն են և պետք է ներկա գտնվեն Հայ Առաքելական եկեղեցու կողմից անցկացվող պատարագին։ Այն դեպքում, երբ դեռևս 1852թ. ընդունված եկեղեցական ստատուս-քվոյի համաձայն, բոլոր քրիստոնյաները հավասար են Տիրոջ Տաճարի մոտ, և ոչ ոք իրավունք չունի վերահսկել այլ ուղղությունների ներկայացուցիչների գործողությունները»,- պարզաբանեց եպիսկոպոս Մաշալյանը։

1852թ. թուրք սուլթան Սալադինի (Սալահ էդ-Դին) ճնշման տակ ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն վեց ուղղությունները՝ ուղղափառները, կաթոլիկները, սիրիացիները, հայերը, ղպտիներն ու եթովպացիները միմյանց միջև բաժանեցին  Տիրոջ Գերեզմանի Տաճարի յուրաքանչյուր սանտիմետրը, և այդ օրվանից պահպանում են ստատուս-քվոն։

Եպիսկոպոս Մաշալյանի խոսքերով, Հայ Առաքելական եկեղեցին ամեն օր պատարագ է մատուցում Տիրոջ Գերեզմանի Տաճարում, և հայ եկեղեցականների պատրաստությունները Գյուտ Խաչի ամենամյա կարգին մինչ այժմ որևէ  կոնֆլիկտային իրավիճակ չեն ստեղծել։

«Բախման պատճառը պայքարն է թանկարժեք տարածքի համար։ Երուսաղեմում հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը միլիոններ արժե։ Հենց այդ պատճառով Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր միաբանության անդամներին մենք զինվոր ենք կոչում, քանի որ նրանք, բառի բուն իմաստով, պաշտպանում են հայկական տարածքը»,- ասաց նա։

Ըստ նրա, այդ խնդրի լուծմամբ պետք է շահագրգռված լինի ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին, այլև հայկական պետությունը և Սփյուռքը։ «Հակառակ դեպքում վեճերը վերջ չեն ունենա»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։