481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկար է տեսնում
16:44
11 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկար է տեսնում։

«Կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի և Թուրքիայի շահերից, և ընդ որում այնքան էլ կարևոր չէ, թե կողմերից որն է նախաձեռնություն հանդես բերում։ Կարևորն այն է, որ մենք կարող ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- երեքշաբթի հայտարարել է Սարգսյանը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատասխանելով հարցին, թե ինչ կհաջորդի Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն, նա նշեց, որ հաջորդ քայլերը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը և հարևանների միջև համագործակցությունը կլինեն, «ինչպես դա անում են շատ երկրներ»։

«Իհարկե, մենք Թուրքիայի հետ դժվար պատմություն ունենք. հայերի ցեղասպանություն է տեղի ունեցել։ Սակայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը մեզ համար նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման չէ»,- ասել է հայկական պետության ղեկավարը։

Խոսելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հաջորդ հանդիպումների հնարավորության մասին՝ Սարգսյանը նշել է, որ «այսօրվա դրությամբ միակ հստակ բանը Ստամբուլում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների   պատասխան խաղի ժամանակ հանդիպումն է 2009 թ.-ի հոկտեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց»։ 

«Բայց կարծում եմ, որ մենք թույլ չենք տա մի ամբողջ տարի անցնի առանց հանդիպման։ Սկսված բանակցությունները մեզ հույս են տալիս, որ մենք ավելի շուտ կհանդիպենք։ միանգամայն հնարավոր է, որ մենք համակարծիք ենք»,- ասել է Սարգսյանը։   

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Հայաստան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը միասին դիտելու։Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Թուրքիան զբաղեցնում է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: