478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» ոսկե մեդալով
12:36
11 Նոյեմբերի 2008

ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել  է «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի» ոսկե, անվանական ամենամյա հուշամեդալով։

«Աբրահամյանը պարգևատրվել է ոսկե մեդալով՝ Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն իր անձնական ու նշանակալից ներդրման համար», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ասոցիացիայից։

2008 թ.-ին «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիան» սահմանել է միայն մեկ անվանական հուշամեդալ հայաստանյան մեկ գործչի համար և մեկ հուշամեդալ՝ օտարերկրյա գործչի համար։

Համայնքների Ասոցիացիան ոսկե, անվանական հուշամեդալ է սահմանել սկսած 2005 թվականից, որով յուրաքանչյուր տարվա վերջում պարգևատրվում են Հայաստանի տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրում ունեցող պետական, համայնքային գործիչներ կամ միջազգային կառույցների պաշտոնյաներ, փորձագետներ։

«2008 թ.-ին Հովիկ Աբրահամյանին ոսկե, անվանական հուշամեդալի պարգևատրմամբ Ասոցիացիայի վարչությունը ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել նրա վաստակը տեղական ինքնակառավարման զարգացման գործում՝ անցած 12 տարիների ընթացքում», - ասվում է տեղեկատվության մեջ։

«Հովիկ Աբրահամյանի կենսագրության ու աշխատանքային անցած 12 տարիները ուղղակիորեն կապված էին Հայաստանում տեղական ինքնակառավարման և «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի» 12-ամյա կենսագրության հետ», - նշեցին Ասոցիացիայից։

Հայաստանում նախօրեին նշել են հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 12-ամյակը։ 1996 թ.-ի նոյեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ այդ թվում նաև ղեկավարելով տեղական ինքնակառավարման բնագավառը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: