483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության և գիտության նախարարը մասնակցել է «Հիշողության ուսուցում. հանուն ազատությունների և օրենքի իշխանության Եվրոպայում» խորագրով գագաթնաժողովին
11:31
11 Նոյեմբերի 2008

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը մասնակցել է Եվրոպայի երկրների կրթության նախարարների գագաթնաժողովին, որն անցկացվել է նոյեմբերի 5-7-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում՝ «Հիշողության ուսուցում. հանուն ազատությունների և օրենքի իշխանության Եվրոպայում» խորագրի ներքո, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Նյուրնբերգի գագաթնաժողովի բացման արարողությանն ընթերցվել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի ուղերձը։ Գագաթնաժողովում քննարկվել են Հոլոքոստի իրականացման պատճառները, ընդգծվել է կրթության դերը մարդկության դեմ ոճիրների կանխարգելման գործում, ինչպես նաև առաջարկվել են ուսուցման մեթոդներ, որոնք կնպաստեն հիշողության պահպանմանն ու սերունդներին փոխանցմանը։

Նախարարների հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել Եվրախորհրդի կրթության տնօրեն ԳաբրիելՄացցան, Եվրախորհրդի քարտուղարության պատասխանատուներ, Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, միջազգային փորձագետներ, Գերմանիայի իշխանության ներկայացուցիչներ և Հոլոքոստը վերապրածներ:

Նկատի ունենալով ծրագրի կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև ընձեռված հնարավորությունն արծարծելու Հայող Ցեղասպանությանը առնչվող հարցերը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Եվրախորհրդին նախապես տրամադրել էր ծրագրային առաջարկությունների փաթեթ, որում, մասնավորապես, առաջարկվել է 2009թ. աշնանը Հայաստանում կազմակերպել Եվրոպայի կրթության նախարարների գագաթնաժողով` «Հիշողության ուսուցում. հիշողության իրավունքը և պարտականությունը» թեմայով:

Նյուրնբերգի գագաթնաժողովին ելույթ ունենալիս՝ Սեյրանյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն  իր ռազմավարական ուղղություններում կարևոր տեղ է հատկացնում մարդու իրավունքների, ժողովրդավարական, քաղաքացիական կրթությանը և բազմատեսանկյուն մոտեցմամբ պատմության դասավանդմանն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ուսումնասիրություններին:

Իր ելույթում նախարարը կարևորել է հիշողության իրավունքն ու պատասխանատվությունը` որպես մարդու իրավունքների մաս և շեշտել, որ «մեր օրերում արձանագրված հաջողություններին զուգընթաց տեղ են գտնում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են Հոլոքոստի, ցեղասպանությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ իրականացված այլ ոճիրների մոռացումը կամ մերժումը»:

Խոսելով մարդկության դեմ իրականացված ոճիրների կանխարգելման գործում կրթության դերի մասին՝ Սեյրանյանն ասել է, որ իբրև մեծագույն ողբերգություն` ցեղասպանություն ապրած ժողովուրդ, հայերս ավելի քան գիտակցում ենք, որ կրթության առաքելությունն է կանխարգելել պատմական փաստերի մերժումը և մարդու իրավունքների և Եվրախորհրդի հիմնարար արժեքների ոտնահարումը:

Նախարարը պաշտոնապես վերահաստատել է «Հիշողության ուսուցում. մարդկության դեմ իրականացված ոճիրների կանխարգելում» Եվրախորհրդի ծրագրի շրջանակներում, Եվրոպայի կրթության նախարարների հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հրավերը: Եվրոպայի կրթության նախարարների հաջորդ գագաթնաժողովի թեմա է առաջարկվել «Հիշողության իրավունքն ու պատասխանատվությունը»։

Եվրախորհրդի ծրագրերի շրջանակում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում էին պատվիրակություններ Եվրոպայի 49 երկրից:

«Հիշողության դասավանդում. կրթություն մարդկության դեմ ոճիրների կանխարգելման նպատակով» ծրագիրը ներառում է Եվրոպայի կրթության նախարարների ամենամյա գագաթնաժողովներ ԵԽ անդամ երկրներում: Ծրագրի գերնպատակն է Եվրոպայում խաղաղ համակեցության,  հանդուրժողականության և ազգերի փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը` հիմնվելով Եվրախորհրդի հիմնարար արժեքների վրա։

Կրթության ոլորտում ծրագրի նպատակներն են՝ օժանդակել աշակերտներին հանրակրթական դպրոցներում` յուրացնելու մարդկության դեմ իրականացված ոճիրների պատճառներն ու հետևանքները, բարձրացնել 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացված ոճիրների մասին տեղեկացվածությունը, դպրոցում ուսուցանել մարդկության դեմ իրականացված ոճիրների կանխարգելման կարևորությանն առնչվող առարկաներ և անցկացնել արտադպրոցական միջոցառումներ:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: