486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխող կոալիցիան Փորձագետների փաստահավաք խմբի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է երկու հոգու
10:39
11 Նոյեմբերի 2008

Իշխող քաղաքական կոալիցիան երկու անդամ է առաջադրել Երևանում մարտի 1-2-ի դեպքերի Փորձագետների փաստահավաք խմբի կազմում ընդգրկելու համար, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին։ Խումբը բաղկացած է հինգ անդամից: Դրա կազմում ընդգրկված են երկու մարդ իշխող քաղաքական կոալիցիայից, մեկական՝ «Ժառանգություն» կուսակցությունից և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժից և մեկ անդամ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: 

«Իշխող քաղաքական կոալիցիայի՝ երկուշաբթի տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում առաջադրվել են իրավագետներ Ռոբերտ Ավագյանի և Գևորգ Թովմասյանի թեկնածությունները», - նշեցին մամուլի ծառայությունից։

Ռոբերտ Ավագյանը ծնվել է 12 հունիսի, 1939թ. Երևանում: 1962 թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: 1965 թվականից աշխատում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում, սկզբում որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող։

1972 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը Մոսկվայում: 1999 թ. մինչ օրս ՀՀ Դատախազության մարմինների աշխատակիցների որակավորման հանձնաժողովի անդամ է: Դասավանդել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանում։ Քրեական իրավունքի և քրեաբանության արդիական խնդիրներին նվիրված ավելի քան 250 հրապարակումների հեղինակ է:

Գևորգ Թովմասյանը ծնվել է 1965թ., Երևան քաղաքում: Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1992-2004 թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։ 2004-2007 թթ. եղել է Ավան և Նոր Նորք համայնքների դատախազ։ 2007-2008 թթ. աշխատելէ որպես ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ  ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: