478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային աստղերը Երևանում ելույթ կունենան լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ միևնույն բեմում
18:49
10 Նոյեմբերի 2008

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում նոյեմբերի 11-14-ը կանցկացվի «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգաշարը՝ նվիրված լեգենդար դուդուկահարի 80-ամյակին։

Գասպարյանի հետ միևնույն բեմում հանդես կգան համաշխարհային մեծության աստղեր, մասնավորապես, իտալացի հանրահայտ երգիչ Զուկերոն, ֆլեյտահար  Պեդրո Էուստաչեն, գերմանացի երաժիշտ-գործիքավորող Անդրեաս Ֆոլենվայդերը, ռուս ռոք կուռք Բորիս Գրեբենշչիկովը, ինչպես նաև «Alan Parsons Live Project» և «Planet X» հայտնի խմբերը։

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Ջիվանի հոբելյանական համերգին, նա կարողացել է կոտրել իմ սիրտն իր հոյակապ կատարմամբ»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց գերմանացի երաժիշտ Անդրեաս Ֆոլենվայդերը։

Իր հերթին Պեդրո Էուստաչեն ավելացրեց, որ հենց Ջիվանն է իրեն դուդուկ նվագել սովորեցրել, այդ իսկ պատճառով երաժշտական աշխարհում իրեն հաճախ Ջիվանի աշակերտ են նավանում։ «Ինձ համար կարևոր է այն, թե ով է մարդը։ Ջիվանը հոգով ինձ շատ մոտ է, նա հոր պես է ինձ համար»,- ասաց ֆլեյտահարը։

Հայ դուդուկահարի հանդեպ սերն ու հարգանքը զգացվում էր անգամ «Ջիվան ջան» բառակապակցությունում, որը Էուստաչեն օգտագործում էր դուդուկահարի մասին խոսելիս։

Առաջիկա համերգի մասնակից, դաշնակահար և «Planet X» համույթի հիմնադիր Դերեք Շիրինյանը ներկայացրեց Ջիվան Գասպարյանի հետ ծանոթության իր պատմությունը։    

«2006 թ.-ին ես աշխատում էի «Մարտի նախերգանք» նոր ստեղծագործության ձայնագրության վրա և ընկերոջս խորհրդով որոշեցի ձայնագրությանը մասնակից դարձնել նաև Ջիվան Գասպարյանին»,- ասաց Շիրինյանը։ Ընդ որում, երաժիշտը հավելեց, որ առաջիկա համերգին ինքը դուդուկահարի թոռան հետ կկատարի այդ ստեղծագործությունը։

Հոբելյանական համերգի ժամանակ Գասպարյանին կշնորհավորեն նաև հայ կատարողները, մասնավորապես, Աննա Մայիլյանը, Ֆլորա Մարտիրոսյանը և Արարատ Պետրոսյանը։

Երեք ժամ տևողությամբ համերգը կվարեն հայ հաղորդավարներ Գոհար Գասպարյանն ու Դմիտրի Դիբրովը։

Ջիվան Գասպարյանը աշխարհի հայտնի երաժիշտներից մեկն է, ողջ աշխարհում վաճառվում են նրա ձայնասկավառակների միլիոնավոր օրինակներ։ Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են Գասպարյանին լավագույն ֆիլմերի երաժշտության ձայնագրման համար։ Արևմտյան հանդիսատեսի շրջանում նա հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոֆիլմի երաժշտության ձայնագրումից հետո, որտեղ դուդուկը ներդաշնակորեն միաձուլվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հնչողության հետ:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Վալերի Գերգիևի, Լայոնել Ռիչիի, Փիթեր Գաբրիելի, Սթինգի, Բրայան Մեյի (Queen) հետ։ Մայքլ Բրուքի հետ Գասպարյանը ձայնագրել է «Black Rock» ալբոմը։

Դուդուկ նվագելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: