486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև 2012 թ.-ը Արտերկրի հայրենակիցների Ռուսաստանում վերաբնակվելու պետծրագրի շրջանակներում հնարավոր է ապահովել ավելի քան 600 հազար մարդու տեղափոխումը. ԴՄԾ
18:25
10 Նոյեմբերի 2008

Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր Ռուսաստան վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրի շրջանակներում մինչև 2012 թ.-ը հնարավոր կլինի տեղափոխել ավելի քան 600 հազար մարդու, կիրակի Երևանում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության գլխավոր մասնագետ-փորձագետ Վլադիմիր Կուզնեցովը։   

2006 թվականի հունիսին ՌԴ նախագահի հրամանագրով հաստատվել է Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռւսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը։

«Ընդ որում, պետծրագրի մասնակիցների ընտանիքների անդամների հաշվով այդ ցուցանիշն աճում է երկու կամ երեք անգամ՝ կախված ընտանիքների մեծությունից»,- ասաց Կուզնեցովը Հայաստանում բնակվող ռուս հայրենակիցների կոնֆերանսի  ընթացքում։

Նրա խոսքերով, երբ պետծրագրի օրինագիծը գտնվում էր դեռևս մշակման փուլում, ենթադրվում էր, որ առաջին տարում ֆինանսապես հնարավոր կլինի ապահովել 50 հազար մարդու վերաբնակեցումը, իսկ բոլոր հաջորդող տարիներին ընդհուպ մինչև 2012 թ.-ը, մինչև 100 հազար մարդ տարեկան»,- պարզաբանեց նա։  

Այս առնչությամբ Կուզնեցովը նշեց, որ հղկման գործընթացն արդեն անցել է, պիլոտային նախագծերը 12 տարածաշրջաններում, որտեղ այժմ ընթանում է արտերկրի հայրենակիցների վերաբնակեցման գործընթացը, ցույց տվեցին, որ ծրագրի բոլոր մեխանիզմներն անխափան գործում են։   

«Այժմ Ռուսաստանում ընթանում է վերաբնակցեման ավելի քան 40 նոր տարածաշրջանային ծրագրերի համաձայնեցումը, ինչի շնորհիվ շատ շուտով պետծրագրին կմիանան ՌԴ շուրջ 40 սուբյեկտներ, մասնավորապես, առաջինների թվում կլինեն Կուրսկի և Նիժեգորոդսկի երկրամասերը, քանի որ տվյալ երկրամասերի տարածքային ծրագրերի համաձայնեցումն արդեն ավարտված է»,- հայտնեց նա։  

Բացի այդ փորձագետի խոսքերով, պետծրագրի իրացման գծով օրանսդրության մեջ  մշտապես լրացումներ են արվում։

Կուզնեցովը հայտնեց, որ վերջին լրացումը «ՌԴ քաղաքացիության մասին» դաշնային օրենքի համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարելու մասին դաշնային օրենքն է, համաձայն որի պետծրագրի մասնակիցներին ու ընտանիքի անդամներին հնարավորություն է ընձեռվում քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով։ 

Հայաստանում Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության տվյալներով, այսօրվա դրությամբ հանրապետությունից պետծրագրի շրջանակներում մեկնել է 96 մարդ (197՝  ընտանիքի անդամների հետ մեկտեղ)։ Հայաստանից մեկնողների մեծամասնությունը (խետծրագրի 75 մասնակից) ուղևորվել է Կալինինգրադի երկրամաս, ինչպես նաև Կալուգայի, Լիպեցկի, Տամբովի, Տվերի և Տյումենի երկրամասեր։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: