481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
2009թ. Հայաստանում տեղի կունենա արտերկրի հայրենակիցների տարածաշրջանային կոնֆերանսը. ՌԴ դեսպանատուն
17:19
10 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արտերկրի հայրենակիցների տարածաշրջանային կոնֆերանսը գուցե տեղի ունենա Հայաստանում 2009թ.-ին, նախօրեին հայտնեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սերգեյ Տելյատնիկովը՝ Հայաստանում բնակվող հայրենակիցների կոնֆերանսի ժամանակ։

«Հարավային Կովկասի երկրների ռուսաստանցի հայրենակիցների տարածաշրջանային կոնֆերանսներն անցկացվում են ամեն տարի՝ տարածաշրջանի պետություններից մեկում, մասնավորապես, նախանցյալ տարի նման կոնֆերանս էր կազմակերպվել Բաքվում, իսկ ընթացիկ տարվա ապրիլին՝ Թբիլիսիում»,- պարզաբանեց նա։

Իր հերթին ՀՀ-ում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչության մասնագետ-փորձագետ Վլադիմիր Կուզնեցովը նշեց, որ արտերկրի հայրենակիցների հետ աշխատանքը նոր խթան է ստացել Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռւսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրի հայտնվելու պահից։։

2006 թվականի հունիսին ՌԴ նախագահի հրամանագրով հաստատվել է Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռւսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը։

«Արտերկրի հայրենակիցներին սկսեցին ավելի հարգել և ավելի լուրջ վերաբերվել իրենց բնակության երկրներում, քանի որ հասակացան, որ այսօր նրանք այստեղ են, իսկ վաղը կարող են մեկնել»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ Կուզնեցովն ավելացրեց, որ մեծ թվով կոնֆերանսներ, ֆորումներ և հանդիպումներ են անցկացվում տարածաշրջանային և եվրոպական մակարդակով։

Այդ կապակցությամբ «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն նշեց, որ հոկտեմբերի 31-ից նեյոմբերի 2-ը Մոսկվայում կայացած Արտերկրի հայրենակիցների կոնֆերանսի 85 երկրներից ժամանած մասնակիցները պարզորոշ զգացին իրենց մասնակից լինելը ռուսական աշխարհին։

«Կոնֆերանսի օրակարգի կետերից մեկը Պետծրագրի իրականացումն էր, և այս առումով Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին ասաց, որ մի կողմից որոշակի քայլեր են արվում Պետծրագրի իրական ֆինանսական ապահովման նպատակով, իսկ մյուս կողմից ուժեղանում է աշխատանքը տեղերում դրա յուրօրինակ քարոզչության ուղղությամբ»,- պարզաբանեց նա։

Յակովենկոն հայտնեց նաև, որ 2009թ. նոյեմբերին Միությունների տան սյունազարդ դահլիճում կկայանա Հայրենակիցների համաշխարհային կոնգրեսը, որի ընթացքում զեկույցով հանդես գալու հնարավորություն կընձեռվի բոլոր մասնակից երկրներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: