486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում. վիճակագրություն
16:16
10 Նոյեմբերի 2008

Հայաստանի 3,2 միլիոն բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում, վկայում են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Ըստ վիճակագրական տվյալների, 2008թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը կազմել  է 3 միլիոն 235 հազար մարդ, որից 2 միլիոն 73,4 հազարը քաղաքաբնակներ են։ Հայաստանի գյուղական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 161,6 հազար մարդ։

Բնակչության թվով առաջատարը Հայաստանի մայրաքաղաքն է, որտեղ հոկտեմբերի մեկի դրությամբ ապրում էր 1 միլիոն 110,3 հազար մարդ։ Մարզերում բնակվողների թվով առաջինը Լոռու մարզն է՝ 281,7 հազար մարդ, իսկ բնակչության ամենափոքր թիվը գրանցվել է Վայոց Ձորի մարզում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում բնակվում էր 55,7 հազար մարդ։

Վիճակագրության տվյալները վկայում են, որ Հայաստանի բնակչության 67,2 տոկոսը կազմում էին աշխատունակ քաղաքացիները. 16-62 տարեկան տղամարդիկ և 16-60 տարեկան կանայք։ Աշխատունակ տարիքից ցածր անձանց մասնաբաժինը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր բնակչության 20,8 տոկոսը, այդ տարիքից բարձր՝ բնակչության 12 տոկոսը։
     
Հայաստանի աշխատունակ տարիքի բնակիչների յուրաքանչյուր հազարին միջինը բաժին է ընկել 489 տարեց և երեխա։ Հայաստանի մշտական բնակչության միջին տարիքը, վիճակագրական տվյալներով, կազմել է 34,3 տարի. տղամարդկանց շրջանում՝ 32,7 տարի, կանանց շրջանում՝ 35,9 տարի։
 
Պետք է նշել, որ Հայաստանի բնակչության աճը 2007թ. հոկտեմբերի 1-ի ցուցանիշի համեմատ, կազմում է 8,2 հազար մարդ, իսկ 2008թ. տարեսկզբի համեմատ՝ 8,3 հազար մարդ։

Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2008թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհ է եկել 29823 նորածին։

Հազարի բնակչի թվով ծնելիության ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում հասել է 12,3 պրոմիլեի՝ 2007թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 0,3 պրոմիլային կետով։

Երեխաների ծնելիության թվով առաջատարը մայրաքաղաքն է, որտեղ տարվա ընթացքում ծնվել է 10356 երեխա։Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ հոկտեմբերի 1-ի դրությամբ ծնվել է 2660 երեխա։

2008թ. հունվար-սեպտեմբերին ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վայոց Ձորի մարզում՝ ընդամենը 549 նորածին։

Վիճակագրության տվյալների համաձայն, 2008թ. հունվար-սեպտեմբերին 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է մինչև մեկ տարեկան մանկական մահացության նվազում 6,6 տոկոսով, իսկ հազար մարդու հաշվով մանկական մահացության ցուցանիշը կազմել է 10,5 պրոմիլե՝ 2007թ. նույն ժամանակահատվածի 11,5 պրոմիլեի դիմաց։

ԱՎԾ տվյալներով, 2008թ. հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը Հայաստանում 1,5 անգամ գերազանցել է մահացության ցուցանիշը։ 2008թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է մահացության 20,5 հազար դեպք, ինչը 1,1 տոկոսով բարձր է 2007թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միևնույն ժամանակ 2008թ. հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է միգրացիայի բացասական սալդո. հոկտեմբերի 1-ի դրությամբ երկիր է վերադարձել ավելի քան 7,5 հազար մարդ, այն դեպքում, երբ հանրապետությունից մեկնել է ավելի քան 11,7 հազար մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: