483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ֆրանսիայի քաղաքացուն՝ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձի մասին սուտ մատնության համար
15:18
10 Նոյեմբերի 2008

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 7-ին երեկոյան ձերբակալել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին։ Վերջինս մեղադրվում է սուտ մատնության համար այն մասին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է պատրաստում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։

«Հացպանյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնություն) համաձայն», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը՝ չմանրամասնելով գործի հանգամանքները։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հարուցել էր քրեական գործ՝ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի հարցազրույցի հիման վրա, որտեղ խոսվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հնարավոր մահափորձի մասին։

Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 35-305 հոդվածներով (հանցագործության նախապատրաստություն պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ)։

«Հայկական ժամանակն» ընդդիմադիր թերթ է, որի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվ կողմնակիցն է և այժմ հետախուզման մեջ է՝ Երևանում մարտի 1-2-ի անկարգություններին մասնակցելու կապակցությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։