478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ծրագրվում է Ջերմուկ քաղաքը վերածել ձմեռային մարզաձևերի կենտրոնի. քաղաքաշինության փոխնախարար
10:41
10 Նոյեմբերի 2008

ՋԵՐՄՈՒԿ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանգստավայր Ջերմուկը ծրագրվում է վերածել ձմեռային զբոսաշրջության կենտրոնի, լրագրողներին է ասել ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքերով, քաղաքում պետք է կառուցվի սահադաշտ, դահուկային լրացուցիչ ուղիներ։

Սարգսյանը նաև նշել է, որ կառավարության կողմից հաստատված ծրագրով 100 հեկտար տարածքում ծրագրվում են խոշոր կառույցներ։ «Այստեղ պետք է լինեն մեծ փողոցներ՝ հետիոտների համար, լողավազաններ, առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, մարզադպրոց», - նշել է նա։

Քաղաքաշինության փոխնախարարի խոսքերով, պատրաստ է նաև «Հայաթ» հյուրանոցի նախագծի վերջնական տարբերակը։ «Նախագիծը պատրաստ է, և շինարարներն արդեն հավաքում են տեխնիկան։ Առանձնահատկությունն այն է, որ Ջերմուկում շինարարական սեզոնը շատ կարճ է, և աշխատանքները մեծ ինտենստիվությամբ կսկսվեն արդեն 2009 թ.-ի մարտին», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, հեռանկարում ծրագրվում է Ջերմուկ այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել մինչև 100 հազարի։ «Քաղաքի ներուժն ուսումնասիրված է, և նման հնարավորություններ այստեղ կան», - ասել է Սարգսյանը։

Ջերմուկը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Երևանից 175 կմ հեռավորության վրա: Բարձրլեռնային հանգստավայր է, հայտնի է իր հանքային ջրով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: