484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հազիվ թե ճանաչի հայերի ցեղասպանությունը. քաղաքագետ
20:03
07 Նոյեմբերի 2008

Ընտրություններում հաղթանակ տարած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հազիվ թե ճանաչի հայերի ցեղասպանությունը, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Քաղաքագետի կարծիքով, Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչումը կնշանակի հրաժարվել Թուրքիայից, ինչի արդյունքում Ամերիկայի դիրքերը Կովկասի մյուս բոլոր երկրներում ևս կերերան։

«Այդ դեպքում Ամերիկան ստիպված կլինի հրաժարվել նաև այն գաղափարից, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է։ Կարծում եմ, որ դիրքերի թուլացումը Թուրքիայում բոլորովին էլ Ամերիկայի շահերից չի բխում, և հազիվ թե նրանք փոխեն Կովկասի նկատմամբ իրենց ռազմավարությունը»,- ասաց Շաքարյանցը ուրբաթ  մամուլի ասուլիսի ժամանակ։  

Ինչպես կարծում է քաղաքագետը, ԱՄՆ նոր նախագահի արտաքին քաղաքականության վրա առաջին հերթին կազդի փոխնախագահ Բայդենը, ճիշտ նույն կերպ, ինչպես «Բուշ-կրտսերի արտաքին քաղաքականության վրա ազդեցին Չեյնին ու Կոնդոլիզա Ռայսը»։  

Բացի այդ, ինչպես նշեց Շաքարյանցը, ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա կազդեն նաև մենաշնորհային ընկերությունները, որոնք միշտ մեծ ազդեցություն են ունեցել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։

«Շատ բան կախված կլինի նաև մինչ այժմ ձեռնարկված քայլերի, ինչպես նաև այլ երկրներում ամերիկյան ուժային կառույցների դիրքերի վերաբերյալ ուժային կառույցների զեկույցներից։ Մենք չգիտենք, թե ինչպիսի խորհուրդներ կստանա Օբաման ուժային կառույցների կողմից։ Դժվար թե Պենտագոնն ասի, որ Ամերիկային այլևս պետք չէ օգտագործել Թուրքիայի տարածքը»,- նշեց Շաքարյանցը։

«Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը հնչել է ԱՄՆ շատ նախագահների նախընտրական արշավներում։ Բայց ռազմավարական պլանում Ամերիկայի քաղաքականությունը հազվադեպ է փոխվել նոր նախագահի իշխանության գալու հետ մեկտեղ»,- ասաց Շաքարյանցը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։