482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան 2008 թ.-ի 9 ամիսների ընթացքում շուրջ 86 մլն. դոլար է կազմել
19:38
07 Նոյեմբերի 2008

2008 թ.-ի ինը ամիսների ընթացքում Հայաստանը շուրջ 86 մլն. դոլարի կոնյակ է արտահանել Ռուսաստան, հայտնեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Տիգրան Կիրակոսյանը։

Ընդ որում նա հայտնեց, որ 2007 թ.-ին կոնյակի արտահանումը Հայաստանից Ռուսաստան 99 մլն. դոլար է կազմել՝ 2006 թ.-ի 56 մլն. դոլարի համեմատ։

«Կարծում եմ, որ մինչև տարեվերջ դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման ծավալների աճն ակնհայտ կլինի»,- ուրբաթ լրագրողներին  ասաց Կիրակոսյանը:

Ընդ որում նա նշեց, որ ենթաակցիզային շրջանառության երկրորդ հիմնական ուղղությունը երկրների միջև օղին է, որը Ռուսաստանից ներկրվում է Հայաստան։   

Մասնավորապես, 2007 թ.-ին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 11 մլն. դոլար մաքսային արժեքով օղի՝ 2006 թ.-ի 6,2 մլն. դոլարի համեմատ։

Ինչպես նշեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի Մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը, Ռուսաստանը Հայաստանի հիմնական գործընկերն է և 2006-2007 թթ.-ին առաջին տեղն է զբաղեցրել առևտրաշրջանառության մեջ։

Մասնավորապես, 2007 թ.-ին հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան շուրջ 202 մլն. դոլար է կազմել՝ 2006 թ.-ի 121 մլն. դոլարի համեմատ։ Միևնույն ժամանակ ռուսական ապրանքների ներկրումը Հայաստան 2007 թ.-ին 691 մլն. դոլար է կազմել՝ 2006 թ.-ի 305 մլն. դոլարի համեմատ։  

ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2008 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 20,6 տոկոսով և կազմել 742,6 մլն. դոլար։ Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը կազմել է 161,3  մլն. դոլար՝ 2007 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ ավելանալով 16,3 տոկոսով։ Ռուսական արտադրության ապրանքների ներկրման ծավալը Հայաստան հաշվետու ժամանակահատվածում կազմել է 581,4 մլն. դոլար՝ ավելանալով 21,9 տոկոսով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։