484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ազգային ավիափոխադրողը ծրագրում է առանց վայրէջքի չվերթեր իրականացնել դեպի Լոս Անջելես և Նյու Յորք
18:41
07 Նոյեմբերի 2008

ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ծրագրում է արդեն նոյեմբերի երկրորդ - դեկտեմբերի առաջին կեսին սկսել Երևանից դեպի Նյու-Յորք և Լոս Անջելես չվերթերի բացման գովազդային արշավը, հայտնեց «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։

«Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում այնպիսի ինքնաթիռ գնելու համար, որը կկարողանա Երևան-Լոս Անջելես առանց վայրէջքի չվերթ կատարել։ Ինչպես գիտեք, ամերիկյան կողմն արդեն թռիչքների համաձայնությունը տվել է, և շուտով լուծվելու է այն հարցը, թե մեր կողմից ով է թռչելու, իրենց կողմից՝ ով»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։

Բաղդասարովը նշեց, որ «Արմավիա» ընկերություն երկար չվերթեր կատարելու շատ առաջարկություններ են գալիս։ Մասնավորապես, ինչպես նշեց ավիաընկերության սեփականատերը, նման առաջարկներ ստացվել են Բեռլինից, Մյունխենից, Բարսելոնից, Լիոնից, Մարսելից և Ցյուրիխից։

«Այնպես որ շուտով կարող են հայտնվել այնպիսի չվերթեր, ինչպիսիք են Երևան-Մարսել, Բեռլին, Ցյուրիխ, Մյունխեն կամ Բարսելոն։ Մենք նաև բանակցություններ ենք վարում Դուբայ-Կալկաթա չվերթ բացելու ուղղությամբ։ Հայաստանը թույլտվություն ունի չվերթեր իրականացնել դեպի Կալկաթա և Դելի»,- նշեց ընկերության սեփականատերը։

Բաղդասարովը հիշեցրեց, որ Երևանից Դելի չվերթը գոյություն ուներ դեռ 7-8 տարի առաջ, բայց փակվել էր։

Ինչպես նշեց «Արմավիայի» սեփականատերը, ինքը ցանկություն ունի ավելացնել Դուբայ կատարվող չվերթերի թիվը, որտեղից չվերթերի մի մասը ուղղություն կվերցնի դեպի Կալկաթա։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին, հիմնադիրներն են «Ավիաֆին» ԲԲԸ-ն և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ-ն։ 2005 թ.-ի հունիսից ավիաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ 

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։