483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հացի արտադրության և իրացման խախտումներ է հայտնաբերել
16:46
07 Նոյեմբերի 2008

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել հացի արտադրության և իրացման մեջ, ասաց տեսչության պետ Գրիգոր Բաղիյանը։

Նրա խոսքերով, շեղումները կապված են այն բանի հետ, որ հացամթերքի  մատակարարումը չի ուղեկցվել անհրաժեշտ փաստաթղթերով կամ էլ ապրանքագրերում տեղեկությունները լրիվ ծավալով չեն ներկայացվել։  

«Մի շարք դեպքերում հայտնաբերվել է գնապիտակների բացակայություն կամ դրանցում տեղեկություն չի եղել հացի քաշի և քաշային նորմից հնարավոր շեղումների մասին»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։

Բաղիյանը նաև նշեց, որ տեսչությունը հանրապետությունում 1098 ստուգայց է կատարել, որից 198-ը՝ Երևանում և հայտնաբերել, որ շուրջ 130 տնտեսական սուբյեկտներ 150-200 գրամով հացը թերակշռում են։

Պետտեսչության պետը նշեց, որ տվյալ ստուգումներն անցկացվել են Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ և նպատակ ունեին հայտնաբերել բոլոր բացթողումներն ու նորմերից շեղումները և նպաստել դրանց վերացմանը։  

«Մենք որոշակի հաջողությունների հասանք. շատ տնտեսվարող սուբյեկտներ պետտեսչության աշխատակիցներից պահանջում են համապատասխան օրենսդրական մեխանիզմների կիրառում և ցանկանում են աշխատել իրավական դաշտում»,- պարզաբանեց նա։  

Ընդ որում, Բաղիյանը նաև ասաց, որ որոշ դեպքերում տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերը, մասնավորապես, Երևանում և Գյումրիում, խոչընդոտում էին պետտեսչության աշխատակիցների աշխատանքին։

«Նման դեպքերում մենք իրավունք ունենք դիմել դատախազության աշխատակիցների օգնությանը, սակայն դրա կարիքը չեղավ, քանի որ մեր պարզաբանումներից հետո տնտեսվարող սուբյեկտների տերերի հետ հաջողվեց համաձայնության գալ»,- պարզաբանեց նա։ 

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի ուղղումների փաթեթը ՀՀ խորհրդարանի կողմից ընդունվել է 2008 թ.-ի հունիսի 17-ին և արդեն իսկ ուժի մեջ է մտել։ Օրենքը ենթադրում է որոշ բաղկացուցիչների արդիականացում՝ երկրի ներքին շուկայի բարեփոխման նպատակով, մասնավորապես, ենթադրում է որպես խանութների նկատմամբ պարտադիր պահանջ՝ հացի գնի և քաշի մասին մակնշում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: