483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց «Խոսող քարերի երկիր-2008» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
16:00
07 Նոյեմբերի 2008

Ուրբաթ Երևանում բացվեց «Խոսող քարերի երկիր-2008» (Country of Talking stones – CTS)  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։

«Այսօր մեկ տանիքի տակ հավաքվել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, և այսօրվա միջոցառումը կարևոր դեր է խաղում Հայաստանում տվյալ ոլորտի զարգացման մասին հասարակության տեղեկացվածության գործում»,- ցուցահանդեսի բացմանը հայտարարեց կազմակերպիչներից մեկը՝ Ճամփորդական   գործակալների ամերիկյան միության հայկական ներկայացուցչության ղեկավար Եղիշե Թանաշյանը։

Ըստ նրա, ցուցահանդեսին մասնակցում են 64 կազմակերպություններ, մասնավորապես, 13 զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, 1 ավիաընկերություն, 17 հյուրանոցային համալիրներ, 2 ապահովագրական ընկերություն։

Միաժամանակ Թանաշյանը հատուկ նշեց 13 պետական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, ինչը, նրա կարծիքով, վկայում է զբոսաշրջության ոլորտի նակտմամբ  պետական և մասնավոր հատվածների շահագրգռվածության մասին։

Զբոսաշրջային ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են ավիաընկերությունների, հյուրանոցների, տրանսպորտային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային հրատարակչությունների, լրատվական գործակալությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Այս տարի ցուցահանդեսին մեծ ակտիվություն ցուցաբերեցին տարբեր պրոֆեսիոնալ ասոցիացիաներ, որոնք գործում են նաև զբոսաշրջության ոլորտում։

Նորարարությունների թվում Թանաշյանը նշեց նաև Վրաստանի, Ռումինիայի, Ուզբեկստանի և Ֆինլանդիայի զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը ցուցահանդեսին։

«Հայաստանի և այդ երկրների միջև կապերի զարգացման և ամրապնդման նպատակով մենք որոշեցինք մեր երկրում զբոսաշրջային ճանապարհորդութոյւններ կազմակերպել օտարերկրացի մասնակիցների համար»,- ավելացրեց նա։

Թանաշյանի կարծիքով, զբոսաշրջային ճանապարհորդությունների կազմակերպումը դրական կազդի տարածաշրջանային և արտագնա զբոսաշրջության վրա։

CTS – 2008 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանում 2000 թվականից։

Միջոցառման կազմակերպիչներն են Ճամփորդական օպերատորների հայկական միությունը  և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական ներկայացուցչությունը։ Ցուցահանդեսն անցկացվում է «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (USAID/CAPS) ծրագրի աջակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի հովանու ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: