480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է մոսկովյան հանդիպման արդյունքում ստորագրված Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիրը
11:54
07 Նոյեմբերի 2008

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են նոյեմբերի սկզբին Պոդմոսկովյեի Մայնդորֆ ամրոցում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրված հռչակագիրը։

Ինչպես ԵԱՀԿ շտաբ-բնակարանում հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  նշել են բոլոր երեք միջնորդները՝ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Մեթյու Բրայզան (ԱՄՆ), փաստաթղթի ստորագրումը լավատեսություն է ներշնչում հակամարտության կարգավորման գործում։

«Տարածաշրջանում կան անձնական և օբյեկտիվ գործոններ, որոնք մեզ՝ համանախագահներիս, զգուշավոր կամ իրատեսական լավատեսության հիմք են տալիս», - հայտարարել է Մեթյու Բրայզան։

Բեռնար Ֆասյեի խոսքերով, սա է վկայում վերջերս Մոսկվայում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, ովքեր հաստատել են կառուցողական տրամադրվածությունը, որը նրանք նշել են հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին հանդիպման ընթացքում։

«Կառուցողական տրամադրվածությունը թույլ տվեց նրանց ստորագրել ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջին հռչակագիրը՝ ողջ այս ժամանակի ընթացքում», - նշել է ֆրանսիացի ներկայացուցիչը։

Յուրի Մերզլյակովն իր հերթին տեղեկացրել է, որ Մինսկի խմբի գլխավոր խնդիրը նա տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կանոնավոր հանդիպումներին աջակցելու մեջ։ «Մոսկովյան հանդիպումից և Հայաստանում ու Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո մենք պետք է այնպես անենք, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն ավելի հաճախ լինեն», - ասել է նա «ՌԻԱ Նովոստիին»։

Նրա խոսքերով, «միայն նրանք են ի վիճակի որևէ լուծման հանգեցնել»։ «Մենք հուսով ենք նույնիսկ նման գագաթնաժողովների որևէ ժամանակացույց կազմել», - նշել է նա։

Մինսկի խմբի ռուս համանախագահը նշել է, որ «լուծում գտնելու գլխավոր պատասխանատվությունն ընկած է հայկական և ադրբեջանական կողմերի վրա»։ «Ռուսաստանը կընդունի այն տարբերակը, որը ձեռնտու կլինի ներգրավված բոլոր կողմերին, և համաձայնություն ձեռքբերելու դեպքում պատրաստ կլինի երաշխավորել այդ որոշումը», - ասել է նա։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը նոյեմբերի 2-ին Պոդմոսկովյեի Մայնդորֆ ամրոցում եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրել են հռչակագիր։ Երեք պետությունների նախագահները պայմանավորվել են համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարել են իրենց արտգործնախարարներին շարունակել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Հռչակագիրը նախատեսում է հակամարտության կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի և դրանց շրջանակներում ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և բազմակողմ համագործակցության համար։

Կողմերը խոստացել են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար:

Նախագահները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: