481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել են ռազմաքաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ. ՀՀ ՊՆ
20:00
06 Նոյեմբերի 2008

Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել են ռազմաքաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք պետք է ծառայեցնել ի շահ երկու երկրների զարգացման, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրա Օհանյանը:

«Համագործակցությունն արդյունավետ է հատկապես ռազմական բժշկության, ռազմական կրթության և իրավական ոլորտներում, ինչի շրջանակներում էլ իրականացվում է փորձի փոխանակում»,- Օհանյանն ասաց Գերմանիայի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Հանս Վերնա Վիերմանի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրե Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ:  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում Օհանյանը նշել է, որ ցանկալի է հարաբերություններ զարգացնել նաև խաղաղապահ գործողությունների ոլորտում` փաստելով, որ ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում անցկացված «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններն ապացուցեցին, որ ՀՀ զինված ուժերը տիրապետում են փոխգործունակության զարգացմանը:

Օհանյանն ավելացրել է, որ հայկական կողմը ողջում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության և համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը։

Իր հերթին, բրիգադի գեներալ Վիերմանը Օհանյանին փոխանցեց ԳԴՀ պաշտպանության նախարարի բարեմաղթանքները, նշելով, որ նման հանդիպումները բարի ավանդույթ են դառնում:

Նա նաև շնորհակալություն հայտնեց նախարարին` ՀՀ զինված ուժերի կողմից Իրաքում խաղաղապահ առաքելությունը պատվով իրականացնելու, ինչպես նաև Կոսովոյում խաղաղապահ գործողություններին ներգրավվածության համար:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։