480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստվում է ֆինանսական ճգնաժամին դիմակայել նոր ծրագրերով. նախագահ
18:22
06 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստվում է ֆինանսական ճգնաժամին դիմակայել նոր ծրագրերով, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այսօր մենք պատրաստվում ենք մեր տնտեսության հետագա աճի տեմպերի վրա ճգնաժամի հնարավոր ազդեցությունը հակակշռել տարբեր ոլորտներում մեր ակտիվ նախաձեռնություններով»,- ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում մեջբերեցին Սարգսյանի խոսքերը։

«Դուք գիտեք, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության յոթանասուն տոկոսից ավելին անցնում Է Վրաստանի վրայով և ճանապարհների փակ լինելը ինչ վնաս կարող Է հասցնել Հայաստանի տնտեսությանը: Մենք խուսափեցինք նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին լուրջ` թերևս ամենավտանգավոր ալիքից»,- ասել է նա։

Նախագահի խոսքերով, այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կայուն ֆինանսական համակարգ և աճող տնտեսություն:

«2008 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում 4.2 տոկոս գնաճի պայմաններում մեր տնտեսության մեջ արձանագրվել է 10.4 տոկոս աճ: Մենք կարողացանք հնարավորինս անցավ հաղթահարել այն իրավիճակը, երբ Հարավային Օսիայի շուրջ տեղի ունցած հայտնի դեպքերն անմիջականորեն հարվածեցին մեր տնտեսությանը»,- ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ տարբեր երկրներում ճգնաժամից տուժած բազմաթիվ հայ գործարարներ այսօր իրենց տնտեսական հետաքրքրություններով շրջվում են դեպի Հայաստան` հենց հայրենիքում տեսնելով իրենց բիզնեսը շարունակելու համար անհրաժեշտ կայունությունն ու հնարավորությունները:

«Աշխարհում այսօր դժվար է գտնել դեպի ծով ելք չունեցող մի այլ երկիր, որի չորս հարևաններից երկուսը շրջափակման ենթարկեն նրան։ Այս պայմաններում մենք սովորել ենք աշխատել և լուրջ տնտեսական զարգացում ապահովել»,- ասել է նախագահը։

Սակայն ասվածը չի նշանակում, որ այդ սահմանները հավերժ պետք է փակ մնան կամ դրանք բացելուն ուղղված քայլեր չպետք է ձեռնարկել։--0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: