482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հաստատեց միջոցառումների ցանկը ՍՏՀԿ նախագահության ժամանակ
17:08
06 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը  հինգշաբթի նիստի ընթացքում հաստատեց  միջոցառումների ցանկը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) երկրի նախագահության ժամանակ։

Ինչպես հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դառնում ՍՏՀԿ նախագահող երկիր։

«Առաջին անգամ Հայաստանը նախագահում էր կազմակերպությունը 2002-2003թթ. Այս անգամ Հայաստանի նախագահությունը սկսվեց նոյեմբերի 1-ից և կշարունակվի մինչև 2009թ. ապրիլի 30-ը»,- տեղեկացրեց նա։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ երկրի Ֆինանսների նախարարության հետ պայմանավորվածության համաձայն, ցանկացած միջոցառում առանձին է ֆինանսավորվելու։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը մտադիր է ակտիվացնել տնտեսական համագործակցությունը ՍՏՀԿ երկրների հետ կազմակերպությունում իր նախագահության ընթացքում՝ հատուկ նշանակություն տալով հեռահաղորդակցության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին։

Նախարարի խոսքերով, Հայաստանը նախատեսում է իր նախագահության ընթացքում իրականացնել ավելի քան 60 միջոցառում, ընդ որում, մեծամասնությունը Հայաստանում։

ՍՏՀԿ (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) ստեղծվել է 1992թ.-ին։

ՍՏՀԿ մեջ մտնում է 12 երկիր՝ Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Ուկրաինա, Սերբիա և Չեռնոգորիա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։