481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունն ու Տրանսպորտի նախարարությունը համատեղ պայքարում են տաքսիների վարորդների անօրինական գործունեության դեմ
16:17
06 Նոյեմբերի 2008

ՀՀ ոստիկանությունն ու Տրանսպորտի նախարարությունը համատեղ մեկամսյա ակցիա սկսեցին տաքսիների վարորդների անօրինական գործունեության դեմ։

Մինչև ապրիլի 1-ը տաքսի ծառայությունները և մասնավոր վարորդները պետք է գրանցեին իրենց գործունեությունը և դեղին համարներ ստանային, հակառակ դեպքում նրանք ենթարկվում են վարչական տույժի տուգանքի տեսքով։

«Դա Ճանապարհային ոստիկանության  և Տրանսպորտային տեսչության համատեղ միջոցառում է՝ ոստիկանապետի և Տրանսպորտի ու կապի նախարարի հրամանի հիման վրա»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի Տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանը։

Նա հայտնեց, որ ողջ երկրի տարածքում, այսօրվանից սկսած, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կկանգնեցնեն սպիտակ համարներով տաքսու վարորդներին։

«Տրանսպորտային տեսչությունը ստուգելու է արտոնագրի առկայությունը, մինչ Ճանապարհային ոստիկանությունը կզբաղվի փաստաթղթերի ստուգմամբ և կպարզի հնարավոր խախտումները»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ տուգանքները սահմանվում են ինչպես խախտումների, այնպես էլ դեղին  համարանիշների բացակայության դեպքում, միևնույն ժամանակ չնշելով տուգանքների չափը։

«Այս ակցիայի նպատակն է պետական արտոնագիր չունեցող տրանսպորտային միջոցների գործունեության կանխումը, ինչպես նաև տաքսամոտորային բեռնափոխադրումների և սահմանված կարգի համաձայն ժամանակին արտոնագիր ստացած օրինապահ քաղաքացիների շահերի պաշտպանումը»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։
 
Ըստ նրա, ակցիան նախատեսված է մեկ ամսով, բայց կարող է երկարացվել, եթե խնդիրը մինչև նոյեմբերի վերջ չլուծվի։

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում Երևանի փողոցներով կերթևեկեն տաքսիներ՝ միայն դեղին համարներով»,- նշեց Մարտիրոսյանը։

Տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտային վարչությունն այս տարվա ապրիլի մեկից վարչական իրավախախտումների համար տուգանել է 644 տրանսպորտային միջոց, որոնցից 511-ը՝ տաքսի։ Այդ ժամանակահատվածում 8 մլն 235 հազար դրամ փոխանցվել է պետբյուջե։

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Հայաստանում գործում է 423 արտոնագրված տաքսի ծառայություն 4335՝ ավտոմեքենայի ավտոպարկով, որից 129-ը (մոտ 1836 մեքենա)՝ Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: