486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը գիտական ինստիտուտներին հանձնարարել է ներդրողների համար հետաքրքիր մշակումներ ներկայացնել
16:07
06 Նոյեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ երկրի գիտահետազոտական ինստիտուտներին հանձնարարել է ներկայացնել գիտական մշակումների և նախագծերի ցանկ, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել ներդրողների մոտ։

«ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն, բոլոր գերատեսչություններին հանձնարարված է Գիտահետազոտական ինստիտուտի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ կառավարությանը ներկայացնել ինստիտուտի կողմից մշակված ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել ներդրողների շրջանում», - ասաց վարչապետը։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով, անհրաժեշտ է որոշել նախագծեր, գործարար-ծրագրեր և նորարարություններ, որոնց իրագործումը կառավարության աջակցությամբ կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

«Մեր առաքելությունը գիտության և մասնավոր հատվածի, իրական հատվածի միջև կապի ապահովումն է, ներդրումների ներգրավումը։ Պետության օգնությունը կկայանա նրանում, որ իրական ծրագրերը կյանքի կկոչվեն հնարավորինս սեղմ ժամկետներում», - ասաց Սարգսյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով արդեն հավաքվել է ներդրումային ծրագրերի մասին բոլոր նախարարների տեղեկատվությունը, որոնք կարող են զգալիորեն խթանել տնտեսության զարգացումը։

Վարչապետի խոսքերով, սա նախագահի առաջին հանձնարարականն էր, որը պետք է Հայաստանում ներդնի պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության հայեցակարգը։

«Հանձնարարվել է նաև բացահայտել Հայաստանի մարզերում մասնավոր հատվածի զարգացման ներուժը։ Բոլոր մարզպետներին հանձնարարվել է բացահայտել մարզերում այն ներդրումայի ծրագրերը, որոնց իրագործման համար անհրաժեշտ են մասնավոր միջոցներ և պետության օգնությունը», - նշեց Սարգսյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։