481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծվել է Ուռուցքաբանության զարգացման հիմնադրամ` ուռուցքային հիվանդների բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար
14:17
06 Նոյեմբերի 2008

Հայաստանում ստեղծվել է Ուռուցքաբանության զարգացման հիմնադրամ, որի նպատակն է ուռուցքային հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանի գլխավոր ուռուցքաբան, Վ.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն Հայրապետ Գալստյանը։

«Հիմնադրամը ստեղծվել է՝ հաշվի առնելով նման հիվանդների բուժման համար պետական հատկացումների անբավարարությունը», - ասաց նա։

Կենտրոնի տնօրենը ուռուցքային հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բնակչության իրազեկցության բարձրացման հույսերը կապում է Հիմնադրամի ստեղծման հետ, քանի որ այն կունենա իր կայքը, որտեղ մարդկանց կներկայացվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։

Բացի այդ ենթադրվում է, որ Հիմնադրամին օգնություն կցուցաբերեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունները։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի գլխավոր ուռուցքաբանը, այժմ լուծվում են կառույցի գործունեության կազմակերպչական հարցերը։ Գալստյանի խոսքերով, Հիմնադրամում կամավոր սկզբունքներով դեռևս աշխատում են մի քանի մասնագետներ։

ՈՒԱԿ տնօրենի կարծիքով, Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա զարգացնել նվիրատվությունների համակարգը, քանի որ Հիմնադրամին ուղղված բոլոր հովանավորչական միջոցները կուղղվեն հանրապետության ողջ տարածքում ուսուցքաբանական ծառայության զարգացմանը։

«Բնականաբար, սկզբում միջոցները կուղղվեն ծառայության զարգացմանը Երևանում, իսկ այնուհետև աստիճանաբար կընդգրկեն նաև Հայաստանի մարզերը», - հավաստեց նա։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: