484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում փախստականների իրավունքների պաշտպանության հարցում. UNHCR
12:54
06 Նոյեմբերի 2008

Հարավային Կովկասի երկրների շրջանում Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում փախստականների իրավունքների պաշտպանության հարցում, հինգշաբթի ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով (UNHCR) գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեփոթան։

«Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն առաջինն էր, որ սկսեց անցկացնել ազգային խորհրդակցություններ՝ շահագրգիռ բոլոր անձանց, այդ թվում նաև ՄԱԿ-ի, կառավարության, հասարակական կազմակերպությունների և փախստականների մասնակցությամբ», - ասաց Հալեփոթան այսօր մեկնարկված «Հայաստանում ամրապնդել փախստականների պաշտպանության կարողությունները» թեմայով քննարկումների ընթացքում։

Նրա խոսքերով, խորհրդակցությունների և UNHCR-ի կողմից կազմակերպված երկօրյա քննարկումների անցկացման նպատակը այս ոլորտում բացթողումների, ինչպես նաև ձեռքբերումների բացահայտումն է։

«Մենք պետք է համատեղ ուժերով լուծենք խնդիրները երկխոսության միջոցով, որը լուծումներ գտնելու, ինչպես նաև խորհրդատվություններ տրամադրելու սկիզբ կդառնա», - ավելացրեց նա։

Միաժամանակ Հալեփոթան նշեց, որ փախստականներին օգնություն ցուցաբերելու գործընթացքում Հայաստանի գլխավոր բացթողումը նրանց ոչ լիարժեք ինտեգրելն է ինչպես սոցիալական, մշակութային, այնպես էլ տնտեսական բնագավառներում։

Հիմնադրամի ներկայացուցչի խոսքերով, ինտեգրման հարցը մնում է անլուծելի ինչպես Ադրբեջանից հայ փախստականների, այնպես էլ այլ երկրներից փախստականների համար։

Փախստականների հարցում Հայաստանի դրական քայլերի թվում Հալեփոթան նշեց այն, որ վերջին տարիների ընթացքում երկիրը 1000 փախստական է ընդունել Իրաքից, որոնցից մի մասն արդեն ստացել են քաղաքացիություն և կեցության իրավունք։

«Մենք դեռևս շատ խնդիրներ ունենք, որոնք լուծման կարիք ունեն, չէ՞ որ փախստականները մնում են առավել խոցելի խմբերից մեկը», - եզրափակեց նա։

Փախստականների և կեցության վայր փնտրողների հարցերով ազգային խորհրդակցությունների կազմակերպիչն է ՄԱԿ-ի Փախստականների հիմնադրամը (UNHCR)՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աջակցությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։