486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրության մեկնաբանմանը նվիրված սեմինար է անցկացվում Երևանում
12:33
06 Նոյեմբերի 2008

Երևանում բացվել է Սահմանադրական և սահմանադրական դատավարական իրավունքի բնագավառներում Հայաստանի սահմանադրական դատարանի անդամների և աշխատակիցների համար Սահմանադրության մեկնաբանմանը  նվիրված երկրորդ սեմինարը։

Երկօրյա սեմինարն անցկացվում է Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային և միջազգային իրավունքի ինստիտուտի և Տեխնիկական աջակցության գերմանական միության (GTZ) նախաձեռնությամբ՝ «Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում։

«Կարծիք կա, որ սահմանադրական իրավունքի բնագավառում բացի Սահմանադրության մեկնաբանումից որևէ այլ խնդիր չկա։ Սակայն այստեղ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, օրինակ, ընդլայնված և նեղ մեկնաբանություն, վերացական և կոնկրետ և այլն։ Միաժամանակ Սահմանադրության ցանկացած մեկնաբանություն պետք է ընկալվի առանձնահատուկ կերպով», - բացման ժամանակ ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Նրա խոսքերով, երկօրյա սեմինարի հիմնական նպատակը Սահմանադրական դատարանի անդամների արդյունավետ աշխատանք իրականացնելուն օգնություն ցուցաբերելն է, որպեսզի դատական գործերի քննարկման ընթացքում Սահմանադրության մեկնաբանման գործընթացը առանձնացված չլինի քննարկվող առարկայից։

Հարությունյանի խոսքերով, հաճախ Սահմանադրության մեկնաբանումը առարկայից անջատ կարող է սուբյեկտին սխալ ուղղությամբ տանել։

Հարությունյանը նշեց, որ երկրում սահմանադրական մշակույթի զարգացած չլինելը սահմանադրական դատավարական բնագավառում կոնֆլիկտների է հանգեցնում։

«Ցանկանացած երկիր այպես թե այնպես խնդիրների հետ է առնչվում  Սահմանադրության մեկնաբանման բնագավառում, և սեմինարի ընթացքում մենք ակնկալում ենք քննարկել խնդիրների առավելագույն քանակ՝ հաշվի առնելով Գերմանիայի փորձը», -  ասաց Հարությունյանը։

Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային և միջազգային իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Մատիաս Հարտվիգը նշեց, որ ամենակարևորը այն է, թե ինչպիսի տեխնիկա է կիրառում դատարանը Սահմանադրության մեկնաբանման համար։

«Մեկնաբանումն ինքնուրույն չի լինում, այն ելնում է տեքստից, իսկ տեքստի բառացի թարգմանությունը հաճախ այլ իմաստ է ձեռք բերում։ Այս պատճառով հաճախ անհրաժեշտ է լինում հաշվի առնել դրա պատմական կոնտեքստը», - ընդգծեց Հարտվիգը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։