481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նախագահի պաշտոնում Օբամայի ընտրվելը կօգնի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը. Սարգսյան
10:31
06 Նոյեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելը կօգնի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։

«Համոզված եմ, որ այս ընտրությունը օգտակար կլինի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու վերականգնման համար։ Պարոն Օբաման, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ դրանից առաջ շատ հստակ էր արտահայտվում մեր հարաբերությունների մասին, և ես կարծում եմ, որ նա կաջակցի դրանց նորմալացմանը, չնայած այդ հարաբերությունները, առաջին հերթին, կախված են թուրքական և հայկական կողմերից», - ասել է Սարգսյանը չորեքշաբթի Բրյուսելում՝ ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Պատասխանելով Թուրքիա իր պատասխան այցի հնարավորության մասին հարցին՝ Սարգսյանը նշել է, որ դա կախված է նրանից, «թե ինչպես կընթանան մեր բանակցությունները»։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Երևան էր եկել սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը սեպտեմբերի 6-ին Երևանում դիտելու համար։Այցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը:

«Նախագահ Գյուլը, գտնվելով Երևանում, հրավիրեց ինձ ներկա գտնվելու Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև կայանալիք պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա 2009 թ.-ի հոկտեմբերին Ստամբուլում։ Կարծում եմ, որ դեռևս մի ողջ տարի կա և մինչ այդ մենք կարող ենք հաջողությունների հասնել», - ասել է ՀՀ նախագահը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: