480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականների աշխատավարձն անհրաժեշտ է հավասարեցնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձին. փորձագետ
19:59
05 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գիտնականների աշխատավարձի չափն անհրաժեշտ է հասցնել բարձր պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխատավարձի մակարդակին, կարծում է ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը։

«Անհրաժեշտ է գիտության մեջ ներգրավել տաղանդավոր երիտասարդներին, խթանել նրանց մուտքը գիտության ոլորտ՝ ապահովելով նրանց պրոֆեսիոնալ և կարիերային աճը, լուծել նրանց ընտանիքների ֆինանսական ապահովման խնդիրը։ Դա կկասեցնի տաղանդավոր երիտասարդների հոսքն արտասահման»,- ասաց նա չորեքշաբթի «Գիտությունն ու կրթությունը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Փորձագետի կարծիքով, առանձնահատուկ ուշադրություն է պետք հատկացնել անհրաժեշտ պայմանների ապահովմանը՝ արտասահմանում սովորող հայ երիտասարդներին վերադարձնելու համար։  

Քոթանջյանը կարևորում է նաև ոլորտում կաշառակերության վերացումը, թեկնածուական և դոկտորական դիսերտացիաներ գրելու ու պաշտպանելու՝ անցյալում գործող ակադեմիական չափանիշների ներդրումը։  

Փորձագետը կարծում է, որ հիմնարար գիտության զարգացման մեջ պետական շահագրգռվածության բացակայությունը կարող է հանգեցնել կրթական համակարգի հետընթացի և ազգի մտավոր ներուժի կորստի։  

Քոթանջյանի խոսքերով, հայկական ակադեմիական գիտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել երկրի կյանքում դեռևս սովետական ժամանակներից, սակայն անկախացումից հետո Հայաստանը փոխեց գիտության հանդեպ իր կողմնորոշումը՝ հասցնելով այն աշխարհի թույլ զարգացած երկրների մակարդակին։

Քոթանջյանը կարծում է, որ իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ անկախ Հայաստանի նախկին իշխանությունները թերագնահատեցին ֆիզիկան, մաթեմատիկան և բնական գիտությունները՝ բացառելով դրանք ազգային առաջնահերթությունների ցանկից։   

«Քաղաքականության առաջնահերթություն է պետք ճանաչել Գիտությունների ազգային ակադեմիայի և առաջատար բուհերի գիտնականների և գիտական կոլեկտիվների լիարժեք սոցիալական, նյութական, իրավական ապահովումը»,- ասաց նա։  

2009 թ.-ին գիտության հատկացումները պետբյուջեից կկազմեն 8,3 մլրդ. դրամ՝ 2008 թ.-ի 6,8 մլրդ. դրամի համեմատ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։