483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Լոռու մարզում մարդկանց վարակման հետ կապված իրավիճակը կայունացել է. առողջապահության նախարարություն
17:37
05 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Լոռու մարզում մարդկանց վարակման հետ կապված իրավիճակը կայունացել է, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Վարակման առաջին դեպքը Լոռու մարզում գրանցվեց հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի 341 բնակիչ։

Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում, ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալներով, բուժօգնություն է ստանում աղեստամոքսային ինֆեկցիայով հոսպիտալացված 14 հիվանդ։

«Առողջապահության նախարարությանը, համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ, օպերատիվ կերպով արձագանքեց ինֆեկցիայի բռնկմանը, և այսօր որոշ զգուշավորությամբ կարելի է ասել, որ վարակի բռնկումը մարվել է, իսկ հիվանդների հոսքը բուժհաստատություններ՝  դադարեցված»,- չորեքշաբթի ասաց Քուշկյանը առողջապահության ոլորտի ներկայացուցիչների և ուսանող-բժիշկների հետ հանդիպման ընթացքում։

Նախարարի խոսքերով, անհրաժեշտ բոլոր հակահամաճարակային միջոցառումները բավականին լուրջ մակարդակով էին կազմակերպված։

Նա նշեց նաև, որ բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվել են Գյուղատնտեսության նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ։

«Որպես վարակման հնարավոր աղբյուր մենք բացառեցինք սննդամթերքը, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով վարակումը և, հաշվի առնելով հիվանդությունների կլինիկան ու փորձագետների կարծիքը, եկանք եզրակացության, որ հիվանդությունների բռնկումը պայմանավորված էր ջրամատակարարման համակարգի վթարով, որի արդյունքում կոյուղաջրերը խառնվել էին խմելու ջրին»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Քուշկյանն ավելացրեց, որ Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ է Լոռու մարզպետի հետ։

Նոյեմբերի 4-ի ժամը 17։00-ի դրությամբ վարակման նոր դեպքեր Վանաձորում չեն գրանցվել։

Վարակման փաստով քրեական գործ է հարուցվել 277 հոդվածի 1 մասով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացության կամ թունավորման)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: