480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության և գիտության բարձր մակարդակն անհրաժեշտ է Հայաստանի ազգային անվտանգության երաշխիքների համար. փոխնախարար
17:10
05 Նոյեմբերի 2008

 Հայաստանի ազգային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է կրթության և գիտության բարձր մակարդակ, գտնում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը։

«Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը մշակվել է գիտության և կրթության գերակայության հիման վրա՝ անվտանգության և տնտեսական զարգացման տեսակետից։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է կրթության և գիտության բարձր մակարդակ՝ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար»,- չորեքշաբթի հայտարարեց նա «Գիտությունն ու կրթությունը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

Ավետիսյանի խոսքերով, գիտության և կրթության ձեռքբերումների կիրառումը ժամանակակից փուլում ավելի դյուրին է, քան նախորդ տարիներին։ Նախարարի տեղակալը նշեց, որ ավելի վաղ կրթության և մշակույթի ձևավորումը հայ ժողովուրդը սկսել է զրոյից, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում արդեն կար որոշակի բազա և կուտակած համապատասխան փորձ։

Նա ասաց, որ վերջին ժամանակներս գիտության և կրթության ոլորտի  բարեփոխումները հանգեցրին դրական փոփոխությունների, մասնավորապես, կրթության ոլորտում։ Միաժամանակ նախարարի տեղակալը նշեց, որ անհրաժեշտ է շարունակել բարձրագույն և մասնագիտական կրթության զարգացումը։ Ավետիսյանի խոսքերով, այդ երկու ճյուղերի զարգացումը պետք է զուգահեռ ընթանա։

«Այդ ոլորտների պահանջները թելադրում է աշխատուժի շուկան, որտեղ թափուր պաշտոնների 50-60 տոկոսը պահանջում է բարձրագույն կրթություն և մասնագիտական հմտություններ։ Բացի այդ, անհրաժեշտ է բարեփոխել բուհական հատվածը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական չափանիշներին»,- հավելեց նա։

2009թ.-ին հատկացումները գիտության ոլորտին կկազմեն 8,3 միլիարդ դրամ (27,5 միլիոն ԱՄՆ դոլար) 2008թ.-ի 6,8 միլիարդ դրամի (22,5 միլիոն ԱՄՆ դոլար) դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։