487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շնորհավորել է Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
16:07
05 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ`Ամերիկայի միացյալ նահանգների 44-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան, և մեր երկրների միջև կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Ամերիկայի հայկական համայնքի խոշորագույն կառույցներն ինձ բազմիցս իրենց ոգևորությունն են փոխանցել՝ Ամերիկայի ժողովրդին Ձեր խոստացած փոփոխությունների վերաբերյալ»,- նշել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդի խնդիրների շուրջ Օբամայի տեղեկացվածությունն ու մոտեցումները: «Հավատում եմ, որ ամերիկահայերը կդառնան մեր երկրները կամրջող ամուր օղակ»,- նշվում է ուղերձում։

Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Միացյալ նահանգներին` Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել Հայաստանի անկախացման առաջին տարիներից առ այսօր:

«Մենք շարունակելու ենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի այդ օժանդակությունը նպաստի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական վերելքին»,- ասվում է ուղերձում։

Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարևոր դերակատարում ունի նաև Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

«Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի միացյալ նախանգների և ի բարօրություն նրա ժողովրդի»,- ասվում է ուղերձում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։