486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը շատ կարևոր է Հայաստանի համար. ՀԴԿ առաջնորդ
14:51
05 Նոյեմբերի 2008

ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը շատ կարևոր է Հայաստանի համար, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Կարծում եմ, որ Օբամայի հաղթանակը նոր հեռանկարներ է բացում գլոբալ զարգացման համար, և մեզ համար շատ կարևոր է, որ հաղթանակ է տարել հենց նա», - ասաց Սարգսյանը չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Օբամայի դիրքորոշումն ամուր է, նա ոչ միայն խոստացել է, այլև վերջին օրերին մի քանի անգամ կրկնել, որ անպայման կճանաչի Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Սարգսյանի կարծիքով, Օբամայի հաղթանակը կարող է իսկապես անցումային ուղենիշ դառնալ հայ-ամերիկյան և հայ-թուրքական հարաբերություններում։

Դեմոկրատական կուսակցության առաջնորդը տեղեկացրեց, որ Օբաման հնչեցրել է ծրագրային սկզբունքներ, որոնք մոտ են սոցիալ-դեմոկրատականին, և հաշվի առնելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության ծրագրի հետ նմանությունը՝ նա անպայման կշնորհավորի նրան հաղթանակի կապակցությամբ։

Դեռևս քվեարկության ավարտից առաջ այլ նահանգների ընտրատեղամասերում ձայների հաշվարկի դինամիկայի տվյալները, ինչպես նաև exit polls-ը ցույց են տվել, որ ԱՄՆ 44-րդ նախագահ է ընտրվել դեմոկրատների թեկնածու, սենատոր Բարաք Օբաման։ Երևանի ժամանակով ժամը 10։00-ի դրությամբ Օբաման ստացել է 338 ընտրիչների աջակցությունն ու դարձել ԱՄՆ նախագահ։ Նրա մրցակից, հանրապետական-սենատոր Ջոն Մակքեյնը ստացել է 156 ընտրիչների ձայները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: