482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում դեմոկրատների իշխանության գալը կարող է հանգեցնել իրական փոփոխությունների աշխարհում և տարածաշրջանում. ՀՀ ԱԳՆ
13:27
05 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեմոկրատ Բարաք Օբամայի իշխանության գալու հետ մեկտեղ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կարող են տեղի ունենալ իրական փոփոխություններ, որոնք կնպաստեն ողջ աշխարհում կայունության հաստատմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Առավոտը ընտրություններից հետո» բաց ընդունելության ժամանակ։

«Հայաստանը նոր մոտեցումների և փոփոխությունների կողմնակից է, և մենք ցանկանում ենք, որպեսզի այդ փոփոխություններն ազդեն նաև մեր տարածաշրջանի վրա՝ խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից», - ասաց դիվանագետը։

Մեկնաբանելով ԱՄՆ նոր նախագահի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը՝ Կիրակոսյանը նշեց, որ այդ երկրի բոլոր նախագահները, սկսած 1965 թ.-ից, տվել են նման խոստում, սակայն ոչ մի անգամ այդ փաստը որպես ցեղասպանություն չեն որակել։

«Այսօր դեռևս դժվար ասել, թե ինչպես իրեն կդրսևորի Օբաման, կկատարի՞ արդյոք  նա իր խոստումը», - ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի միակ կայուն դաշնակիցն է, և նրա  հետ հարաբերությունների վատթարացումը կարող է խնդիրներ ստեղծել ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։

«Սակայն, մեր կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը ոչ միայն չի խանգարի, այլ ընդհակառակը՝ մեծ նշանակություն կունենա և կնպաստի կայունության հաստատմանը», - ասաց Կիրակոսյանը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: