486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտադիր է նպաստել երկկողմ հարաբերությունների խորացմանը
11:56
05 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլյա Սարկոզին նախօրեին գոհունակություն են հայտնել ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների շարունակականության առթիվ և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի շփումները, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բարեկամության էլ ավելի խորացմանը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Սա նախագահի պաշտոնում Սարգսյանի առաջին հանդիպումն էր Սարկոզիի հետ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի երկրորդ կեսին՝ ՀՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների բանակցութունների օրակարգում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդի փուլին, հայ-թուրքական երկխոսությանը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ էր: 

Նախագահները դրական են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների արձանագրված աճը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ: 

Նախագահ Սարգսյանն ընդգծել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, կարևոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում: Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական քաղաքական ընթացող երկխոսությանը։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին` Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար: Երկու երկրների ղեկավարները ընդգծել են Ֆրանսիայի հայ համայնքի անգնահատելի դերը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին նաև, որ նույն օրը առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական փոխգործակցության խորացմանը, միջխորհրդարանական համագործակցության և շփումների ակտիվացմանը, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի ընդգրկուն շրջանակ։ Սենատում Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Հանրապետության նախագահը հանդիպել է նաև աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական մի քանի առաջատար լրատվամիջոցների: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։