478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալման 9-ամյակին նվիրված մանկական նկարների ցուցահանդես անցկացվեց Երևանում
20:07
04 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցուն կից Մանկական ստեղծագործական 6 կենտրոնների ավելի քան 120 աշակերտներ շնորհավորեցին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին գահակալման իննամյակի առթիվ՝ կազմակերպելով մանկական նկարների ցուցահանդես, որը նվիրված էր Հայ Առաքելական եկեղեցու՝ հայ հասարակության մեջ ունեցած նշանակությանն ու դերին։

«Հենց այսպես ենք մենք արդեն իններորդ անգամ շնորհավորւոմ մեր Կաթողիկոսին և գնահատում այն ամենն, ինչ արվել է նրա կողմից այս ինը տարվա ընթացքում։ Եթե նույնիսկ աշակերտները չդառնան արվեստի գործիչներ, նրանք խելացի, լավ, բարի ու լուսավոր մարդիկ կլինեն։ Նրանց գիտելիքները միշտ պետք կլինեն իրենց ընտանիքներին և շրջապատին»,- միջոցառմանը հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցուն կից Մանկական ստեղծագործական կենտրոնների գեղարվեստական և ուսումնակրթական մասի տնօրենի տեղակալ Աիդա Անդրեասյանը։

Նորին Սրբության ջանքերով 1992 թվականին Երևանի նախկին երեք Պիոներ պալատները վերածվեցին Հայորդաց տների: Այսօր Հայ առաքելական եկեղեցու և Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ 7 կենտրոններում կրթություն է ստանում ավելի քան 3500 երեխա, ովքեր հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությունից զատ, հոգևոր և գեղագիտական դաստիարակություն են ստանում:

«Մենք աշխարհին ցույց տալու բան ունենք, քանի որ մենք ունենք սեփական ձեռքբերումներ: Մենք ջանում ենք պահպանել միայն հայ ժողովրդին հատուկ ազգային դիմագծերը: Մեր աշակերտներն ապրում են այսօրվա օրով, նրանց նկարներում կարելի է տեսնել այն, ինչով ապրում է մեր հասարկությունը, որտեղ են ապրում և ինչով են հետաքրքրվում երիտասարդներն ու մեծահասակները»,- շարունակեց Աիդա Անդրեասյանը:

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները խրախուսական մրցանակների արժանացան, իսկ մրցույթի իրական հաղթողների անունները հայտնի կդառնան մեկ շաբաթից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: