484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում 2009 թ. ամռանը պատկերասրահ կբացվի
14:41
04 Նոյեմբերի 2008

 Գյումրիում 2009 թ.-ի ամռանը պատկերասրահ կբացվի, հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը։

«Արդեն հաջորդ տարվա ամռանը Գյումրիում կգործի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, պատկերասրահի համար «շքեղ շենք» է ընտրվել, որը, սակայն, վնասվել էր 1988 թ.-ի երկրաշարժից և այսօր կապիտալ վերանորոգման կարիք ունի։

«Պատկերասրահի հարևանությամբ մեծ այգի կլինի, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել նաև որպես տարբեր միջոցառումների անցկացման վայր»,- ավելացրեց նա։

Հարությունյանը հայտնեց, որ Գյումրիում պատկերասրահի բացման նախաձեռնողները ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Իտալիայի կառավարությունն են։

Խոսելով առաջիկա էքսպոզիցիայի մասին՝ նախարարի խորհրդականն ավելացրեց, որ նոր պատկերասրահի շենքում կցուցադրվեն նմուշներ Երևանի Ազգային պատկերասրահի ֆոնդից։

«Ազգային պատկերասրահում մինչ այժմ պահվում են բազմաթիվ նմուշներ, որոնք մարդիկ դեռ չեն տեսել, և այժմ լավ հնարավորություն է ստեղծվում, բառի լավ իմաստով, ազատել այդ պահոցը»,- նշեց նա։

Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ Գյումրիի պատկերասրահում հատուկ ուշադրություն կհատկացվի նաև ժամանակակից արվեստին։

Իր հերթին Գյումրիի կերպարվեստի ակադեմիայի տնօրեն Համբարձում Ղուկասյանն ավելացրեց, որ Գյումրիում պահվում են բազմաթիվ աշխատանքներ՝ նվիրաբերված այդ քաղաքում անցկացված Միջազգային բիենալեների մասնակիցների կողմից։

«Անհրաժեշտ տարածքի բացակայության պատճառով այդ աշխատանքներն անհասանելի են հանդիսատեսին»,- ասաց նա։

Ղուկասյանը նաև ավելացրեց, որ մինչև երկրաշարժը Գյումրիում գործում էր  պատկերասրահ։ Նրա խոսքերով, տարերային աղետի արդյունքում պատկերասրահի շենքը քանդվեց և բոլոր նմուշները տեղափոխվեցին Կենցաղի տուն-թանգարան։

«Բոլոր նմուշները մինչև 2006 թ.-ը ցուցադրված էին այդ տուն-թանգարանում, սակայն դրանց համար այնտեղ էլ տեղ չգտնվեց։ Վերջին երկու տարվա ընթացքում Գյումրիի պատկերասրահի նմուշները գտնվում են Երևանի Ազգային պատկերասրահում»,- եզրափակեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: