481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով «Վարք հիմարաց» մինի-օպերայի պրեմիերան կկայանա նոյեմբերի 5-ին Երևանում
14:01
04 Նոյեմբերի 2008

Հովհաննես Թումանյանի չորս՝ «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Անբան Հուռին» և «Կիկոսը» հեքիաթների մոտիվներով ստեղծված «Վարք հիմարաց» մինի-օպերայի պրեմիերան կկայանա նոյեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

«Մինի-օպերայի բեմադրման գաղափարը ծնվել էր դեռևս 14 տարի առաջ, և այսօր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մենք հնարավորություն ունենք իրականացնել այն», - երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար, լիբրետիստ, ռեժիսոր, «Վարք հիմարաց» մինի-օպերայի գեղարվեստական բեմադրիչ և դիրիժոր Սեդրակ Երկանյանը։

Նրա խոսքերով, օպերայի երաժշտությունը գրել է օպերային և կամերային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Դավիթ Հակոբյանը։ Գլխավոր դերերում են  «Տաղարան» համույթի մեներգիչներ, հայտնի երգիչներ, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ Լուսինե Մարկոսյանը, Քրիստինե Սահակյանը, ինչպես նաև հանրապետական մրցույթների դափնեկիրներ Պերճ Կարազյանն ու Հովսեփ Նշանյանը։

Ինչպես նշեց Երկանյանը, այս բեմադրության նպատակը Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը վերակենդանացնելն է։ «Մեր խնդիրը երիտասարդներին հայկական ոգով դաստիարակելն է», - ավելացրեց նա։

Մինի-օպերան ունի երկու արար, որոնցից առաջինը «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Անբան Հուռին» հեքիաթների մոտիվներով է, երկրորդը՝ «Կիկոս» հեքիաթի մոտիվներով։ «Լիբրետոն գրված է այնպես, որ բոլոր չորս հեքիաթները սերտորեն միաձուլված են», - տեղեկացրեց բեմադրիչը։

Երկանյանի խոսքերով, օպերայի սյուժեն հրատապ է նաև մեր օրերում, քանի որ «մարդկային կերպարները անփոփոխ են մնում բոլոր ժամանակներում»։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: