482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 30 մլն դոլար է նվիրաբերվել «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի կապակցությամբ Երևանում կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ
13:46
04 Նոյեմբերի 2008

Ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում է արվել Երևանում կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ, որը նվիրված էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայանալիք հեռուստամարաթոնին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված միջոցառումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը՝ Հայաստանի և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, նախարարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի մասնակցությամբ։

«Հիմնադրամի 16-ամյա պատմության մեջ առաջին անգամ ամենամյա դրամահավաքը նշանավորվեց Հայաստանի և Ռուսաստանի շուրջ 120 գործարար հայերի կամքի և ներուժի այս ամենավառ դրսևորմամբ», - նշվում են մամուլի ծառայությունից։

Տեղեկատվության մեջ ասվում է, որ հանգանակված գումարները կուղղվեն Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացման հրատապ խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպատակային բարեգործական ծրագրերի իրականացմանը:  

Խոշոր նվիրատուների թվում են Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Կարապետյանը, Գենադի Ստեփանյանը, Աշոտ Խաչատուրյանը, Միխայիլ Բաղդասարովը, Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, Տիգրան Արզաքանցյանը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, «Միքայել Վարդանյան» հիմնադրամը, «Էդուարդո Էռնեկյան» խումբը, Հայռուսգազարդը, Ղարաբաղ Տելեկոմը:

Դրամահավաք-ճաշկերույթը սկսվել է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, որին հաջորդել է ՀՀ նախագահի ողջույնի խոսքը։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի կարևոր առաքելությունը հայտնի է բոլորին: Հայտնի են նաև մինչև հիմա կատարված հսկայածավալ աշխատանքները: Ամենամյա դրամահավաքը հրաշալի առիթ է մեր ժողովրդի բոլոր հատվածների, բոլոր խավերի ու տարիքային խմբերի համար` իրենց մասնակցությունը բերելու հայրենիքի շենացման շնորհակալ գործին», - ասել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքերով, սա առիթ է ամեն մի հայ անհատի համար իրեն զգալու ամբողջի մասնիկ, զգալու, որ ազգային միասնությունը վերացական ու վերամբարձ հասկացություն չէ, այլ իրական և հզոր ուժ է, որ կարող է սարեր շարժել:

«Սա առիթ է թե հայրենաբնակ և թե սփյուռքահայ յուրաքանչյուր ընտանիքի համար համազգային խնդիրների լուծման մաս կազմելու: Սա վերջապես գեղեցիկ առիթ և հնարավորություն է հայ գործարարների և բարերարների համար` լինելու հայրենաշեն ձեռնարկումների մասնակիցն ու հովանավորը։ Ես կոչ եմ անում բոլորին՝ ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, լինել շռայլ, հավատարիմ մնալ հայ բարերարների և մեծահարուստների նվիրական ավանդույթներին. ավանդույթներ, որոնց շնորհիվ պահվել են մշակույթ ու կրթություն, եկեղեցի ու մանկատուն, մեծ հաշվով պահվել են երկիր ու ժողովուրդ` նույնիսկ պետականության բացակայության պայմաններում», - ասել է ՀՀ նախագահը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կհեռարձակվի նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսից: Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, հովանավորներն են Արդշինինվեստբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և «Հայփոստ» ՓԲԸ-ն:-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: