483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կմեկնի Մակեդոնիա՝ ընկերական մրցաշարին մասնակցելու համար
18:51
03 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 5-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմեկնի Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե` ընկերական մրցաշարին մասնակցելու, երկուշաբթի հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Ընկերական մրցաշարում, որը կտևի նոյեմբերի 7-ից 12-ը, մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Էստոնիայի ու Մալթայի հավաքականները»,- ասվում է հաղորդագրությունում։

Առաջին խաղը հայկական հավաքականը կանցկացնի նոյեմբերի 7-ին Էստոնիայի հավաքականի հետ, նոյեմբերի 9-ին հայ մարզիկները կհանդիպեն Մակեդոնիայի թիմի հետ, իսկ 12-ին՝ Մալթայի հավաքականի։

Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` դարպասապահներ Աննա Կարապետյան («Քոլեջ»), Անի Ներսիսյան («Բանանց»), պաշտպաններ  Նելլի Ստեփանյան, Սյուզաննա Սայադյան, Արմինե Թադևոսյան (բոլորը՝ «Քոլեջ»), Մարիամ Թորգոմյան, Աննա Մկրտչյան, Արմինե Խաչատրյան (բոլորը՝ «Բանանց»),  Անի Ղուկասյան («Ֆուրման»), կիսապաշտպաններ Վարդինե Խանզադյան, Քրիստինե Մանգասարյան, Մարիամ Ստեփանյան, Լիլիթ Կարապետյան (բոլորը՝ «Բանանց»), Մարինե Կարապետյան, Լուսինե Հովհաննիսյան («Քոլեջ»), հարձակվողներ Գայանե Կոստանյան, Քրիստինե Ալեքսանյան («Քոլեջ»),  Էլեոնորա Դավթյան «Բանանց»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։